Սիենայի համալսարանի և այլ գիտական հաստատությունների իտալացի գիտնականները բնական նյութ են հայտնաբերել, որը բարելավում է քաղցկեղի քիմիաթերապիայի արդյունքները։ Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Molecular Sciences (IJMS) գիտական հանդեսում:
Թիմը պարզել է, որ օլեանոլաթթուն կամպտոտեցին դեղամիջոցի հետ զուգակցելիս մեծացնում է բուժման արդյունավետությունը: Օլեանոլաթթուն պարունակում է խաղողի, ձիթապտղի յուղի և շատ այլ բուսական մթերքների մեջ:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականների թիմը միջուկային մագնիսառեզոնանսային շերտագրություն է կիրառել՝ խաղողի լուծույթի մզվածքից ստացված թթվի հատկությունները ուսումնասիրելու համար: Թեստերը ցույց են տվել նյութի զգալի ազդեցությունը քաղցկեղի բջիջների կենսունակության վրա՝ քիմիաթերապիայի միջոցի հետ զուգակցելիօս:
Օլեանոլաթթվի ավելացումը կամպտոտեցինին նվազեցրել է դեղամիջոցի պահանջվող կոնցենտրացիան՝ միայն կամպտոտեցինի օգտագործման համեմատ:
Հետազոտողների կարծիքով՝ հայտնագործությունը կօգնի հիվանդների համար քիմիաթերապիան ավելի հեշտ ու անվտանգ դարձնել՝ նվազեցնելով դրան առնչվող կողմնակի ազդեցությունների թիվը։






