Կալիֆոռնիական համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի հետազոտողները հայտնաբերել են, որ մաշկային կարմիր գայլախտ (CLE, մաշկի բորբոքում առաջացնող աուտոիմունային հիվանդություն) ունեցող պացիենտները ավելի շատ են ենթակա աթերոսկլերոտիկ սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալուն կամ զարկերակների կոշտացմանը։
Նրանց հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Dermatology ամսագրում, ենթադրում են, որ CLE ունեցող պացիենտները պետք է ավելի վաղ զննման ենթարկվեն սրտի հիվանդությունների բուժման համար։
Օգտագործելով IBM MarketScan Commercial Claims and Encounters-ի տվյալների շտեմարանը՝ գիտնականներն ուսումնասիրել են 18-ից բարձր տարիքի 306 770 մեծահասակների տվյալները։ Յուրաքանչյուր պացիենտ նույնականացվել է որպես մաշկային կարմիր գայլախտ, համակարգային կարմիր գայլախտ կամ փսորիազ ունեցող հիվանդ՝ Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ-10) եւ մաշկաբանի կամ ռեւմատոլոգի զննման հիման վրա, բացի համընկնող հիվանդություններ ունեցող պացիենտներից։
Հիվանդությունների երեք խմբերի համար գիտնականները համեմատել են սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածությունը եւ նոր ախտորոշված դեպքերի հաճախակիությունը։
Արդյունքները ցույց են տվել, որ սիրտ-անոթային հիվանդությունների ե՛ւ տարածվածությունը, ե՛ւ հաճախակիությունը մաշկային կարմիր գայլախտով պացիենտների մոտ ավելի բարձր է եղել, քան փսորիազով եւ տարիքային, հիվանդությունների վերահսկման չենթարկվածների մոտ: Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գործոններն ուսումնասիրելուց հետո հետազոտությունը չի հայտնաբերել բարձր ռիսկ փսորիազ ունեցող մեծահասակ պացիենտների մոտ։
Սակայն փսորիազի ավելի ծանր ձեւերով տառապող մեծահասակները, որոնք ստացել են համակարգային թերապիա, ավելի շատ են ենթակա եղել սիրտ-անոթային հիվանդություններ ունենալուն, քան թեթեւ փսորիազ ունեցող պացիենտները, որոնք բուժում չեն ստացել կամ ենթարկվել են միայն տեղային բուժման:






