Նորարարական հետազոտությունը էական փոխադարձ կապ է հայտնաբերել սենյակի օդի ջերմաստիճանի եւ տարեցների կոգնիտիվ ունակությունների միջեւ, որը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչպես կաող է կլիմայի փոփոխությունը բարձր վտանգ ներկայացնել կոգնիտիվ առողջության համար։

Հինդայի եւ Արթուր Մարկուսի ծերացման հետազոտությունների ինստիտուտի եւ Հարվարդի բժշկական դպրոցի ոչ առեւտրային Hebrew SeniorLife հետազոտական ստորաբաժանման գիտնականների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ տարեցները նշել են ուշադրությունը պահելու ամենաքիչ դժվարությունների մասին, երբ իրենց տան ջերմաստիճանը միջինը եղել է 68-75 աստիճան ըստ Ֆարենհեյթի (Ցելսիուսի 20-24 աստիճան):

Այս միջակայքի սահմաններից դուրս ուշադրության հետ կապված խնդիրների հավանականությունը կրկնապատկվել է՝ երկու ուղղությամբ 7°F (4°C) փոփոխությամբ: Հետազոտության ընթացքում վերահսկվել է տան ջերմաստիճանը եւ գնահատվել են ուշադրության խնդիրները 65 եւ ավելի բարձր տարիքի 47 մասնակիցների մոտ, մեկ տարվա ընթացքում:

Հետազոտության, որը հրապարակվել է Journal of Gerontology: Medical Sciences ամսագրում, արդյունքները վկայում են այն մասին, որ նույնիսկ ներկա կլիման վտանգի տակ է դնում տարեց մարդկանց, քանի որ շատերը զգում են սենյակի ջերմաստիճանի փոփոխությունները, որոնք կարող են խաթարել նրանց կոգնիտիվ ունակությունները:

«Մեր բացահայտումներն ընդգծում են հասկանալու կարեւորությունը, թե ինչպես են շրջակա միջավայրի գործոնները, ինչպիսին է սենյակի ջերմաստիճանը, ազդում ծերացող բնակչության կոգնիտիվ առողջության վրա»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Մարկուսի ինստիտուտի երկրորդ գիտաշխատող եւ տարեց մարդկանց համար կլիմայի փոփոխության ազդեցության գծով առաջատար փորձագետ Ամիր Բանիասադին: