Մեդիսոնում Վիսքոնսինի համալսարանի ամերիկացի գիտնականները օստեոարթրիտի բուժման խոստումնալից մեթոդ են մշակել՝ օգտագործելով թերապեւտիկ արյան թրոմբները, որոնք ակտիվանում են մատրիցային ՌՆԹ-ով (мՌՆԹ): Հետազոտությունը հրապարակվել է Bioactive Materials (BAM) գիտական ամսագրում։
Օստեոարթրիտը արթրիտի ամենատարածված ձեւն է, որի ժամանակ ծնկների եւ ազդրերի աճառները քայքայվում են՝ առաջացնելով ցավ եւ կարծրություն:
Նոր մեթոդն օգտագործում է հանքային ծածկույթով միկրոմասնիկներ՝ мՌՆԹ առաքելու համար: Այս տարրերը կոդավորում են սպիտակուցի արտադրությունը, որն աջակցում է աճառի ձեւավորմանը:
Թիմը պացիենտից վերցրել է հեղուկ ոսկրածուծի եւ ծայրամասային արյան նմուշներ եւ խառնել դրանք միկրոմասնիկների հետ՝ թրոմբ առաջացնելով: Այնուհետեւ мՌՆԹ-ով ակտիվացված թրոմբը հասցվել է վնասվածքի վայր:
Մեթոդն արդյունավետ է եղել ճագարների վրա կատարված փորձերում։ Գիտնականները մտադիր են փորձարկել մեթոդը ավելի մեծ կենդանիների վրա, այնուհետեւ սկսել կլինիկական թեստերը մարդկանց վրա:
Հետազոտողները կարծում են, որ նույն մոտեցումը կարող է օգտագործվել կմախքի մկանների եւ ոսկորների մեծ վնասվածքների բուժման համար:






