Նիդեռլանդներում ցրտի եւ Իսպանիայում շոգի ազդեցությունը, ըստ երեւույթին, կապված է դեռահասների մոտ հոգեական ախտանիշների աճի հետ, նշվել է հունվարի 28-ին JAMA Network Open-ում հրապարակված հետազոտությունում:

Հետազոտող Էսմե Էսերսը ISGlobal կենտրոնից (Բարսելոնա, Իսպանիա) եւ նրա գործընկերները վերլուծել են հոլանդական Generation R ուսումնասիրության եւ իսպանական Infancia y Medio Ambiente (INMA) նախագծի տվյալները, որոնց մասնակցել է 9 898 կին հղիության ընթացքում կամ ծննդաբերությունից հետո եւ 2 270 կին հղիության ընթացքում, որպեսզի ուսումնասիրվի շրջակա միջավայրի ջերմաստիճանի ազդեցության կապը դեռահասների ինտերնալիզացիայի, էքստերնալիզացիայի եւ ուշադրության խնդիրների հետ։

Հետազոտությունում ներառվել է 3 934 մասնակից Generation R-ից եւ INMA-ից (գնահատման պահին միջին տարիքը՝ 13,6-14,9 տարեկան համապատասխանաբար)։

Նիդեռլանդներում ցրտի կումուլյատիվ ազդեցությունը կապված է եղել մեծ թվով ինտերնալիզացման խնդիրների հետ Ցելսիուսի 5,5 աստիճանի պայմաններում, ազդեցության երկու ամսվա ընթացքում։ Իսպանիայում շոգի կումուլյատիվ ազդեցությունը կապված է եղել ուշադրության խնդիրների հետ։

«Հետազոըտությունն  օգնում է քանակապես գնահատել կլիմայի փոփոխության եւ հոգեկան առողջության կապի բարդ եւ բազմագործոն բնույթը  եւ կարող է օգտագործվել որպես ապացույց ադապտացման եւ կլիմայի ոլորտում գործողությունների քաղաքականության մշակման համար»,- գրել են հետազոտության հեղինակները։