Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ հանգստացնող, դասական երաժշտությունն օգնում է վերահսկել ախորժակը, մինչդեռ ուրախ երաժշտությունը մեծացնում է բարձր կալորիականությամբ և յուղոտ սննդի հանդեպ հակումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Brain Topography բժշկագիտական հանդեսում։

Նման եզրակացությանն են հանգել գիտնականները՝ ուսումնասիրելով մի քանի ռեստորանների այցելուների սննդային վարքագիծը։ Նրանք կապ են գտել սենյակում հնչող երաժշտության տեսակի և մասնակիցների սննդի նախասիրությունների միջև:

Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ուտելիս դասական երաժշտություն են լսում, ավելի հաճախ են ընտրում ցածր յուղայնությամբ ոսւտեստներ և ընդհանուր առմամբ ավելի քիչ կալորիաներ են օգտագործում: Միաժամանակ առույգ ջազը, ռեփը կամ ռոք երաժշտությունը մեծացնում էին մասնակիցների ախորժակը և խրախուսում նրանց նախապատվությունը տալ յուղոտ և քաղցր, ինչպես նաև բարձր էներգետիկ արժեք ունեցող ուտելիքներին։

Հետազոտողները ենթադրում են, որ հանգստացնող, դանդաղ տեմպով դասական երաժշտությունը կարող է նվազեցնել գործունեությունը ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են քաղցի զգացման համար: Սակայն այս վարկածը հաստատելու համար լրացուցիչ հետազոտություն է անհրաժեշտ: