Չինացի հետազոտողները վերջերս բացահայտել են, որ երկարակյաց տղամարդկանց ԴՆԹ-ի մեթիլացման բացառիկ բնութագրերը վերջիններիս ավելի որակյալ առողջական վիճակ են ապահովում, քան նույն տարիքի կանանց, գրում է Xinhua գործակալությունը։

ԴՆԹ մեթիլացումն էպիգենետիկ մեխանիզմ է, որը ներառում է ԴՆԹ-ի մոլեկուլին մեթիլ խմբի ավելացում: Այս կենսաքիմիական գործընթացը կարող է ազդել գեների արտահայտման վրա՝ առանց ԴՆԹ-ի բուն հաջորդականությունը փոխելու:

«ԴՆԹ-ի մեթիլացումը սերտորեն կապված է մարդու ծերացման և տարիքային հիվանդությունների առաջացման հետ»,-ասում է Չինաստանի Գիտությունների ակադեմիային առընթեր Կունմինգի կենդանաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Սյաո Ֆուհուեյը:

Ինստիտուտի հետազոտողները եկարակյաց տղամարդկանց և կանանց, ինչպես նաև երիտասարդ տղամարդկանց և կանանց գեների ամբողջ գենոմի բիսուլֆիտի սեքվենավորում՝ հաջորդականություն են անցկացրել՝ երկարակյաց տղամարդկանց օրգանիզմում մեթիլացման հատուկ ձևերն ուսումնասիրելու նպատակով:

Նրանք բացահայտել են, որ երկարակյաց արական սեռի գենոմները ԴՆԹ-ի մեթիլացման հատուկ տարրեր են պարունակում: Վերոնշյալ տարրերը կարող են կարգավորել տարիքային հիվանդություններին առնչվող գեների արտահայտումը, դրանով իսկ կանխելով այնպիսի երևույթների առաջացումը, ինչպիսին են ուռուցքները: Սա հանգեցնում է երկարակյաց տղամարդկանց հիվանդացության նվազմանը և օրգանիզմի ֆունկցիաների վիճակի բարձրացմանը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports բժշկագիտական  ​​հանդեսում։