Կալիֆորնիայի համալսարանի ակնաբույժների և ուսանողների վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կենդանիների մոդելների վնասված եղջերաթաղանթի բուժման ընթացքում մարդու կրծքի կաթի օգտագործման դեպքում նկատվել է բարձր վերաէպիթելիացում, որը վերքերի ապաքինման ընթացքի մաս է՝ համեմատած ֆիզիոլոգիական լուծույթի և դեղատոմսով տրվող դեղերի կիրառման հետ:

Հետազոտության ընթացքում, որը ղեկավարել է բժիշկ Սառա Պիմփլը՝ ակնաբուժական հետազոտությունների բաժնի գլխավոր մասնագետ Միշել Պեդլերի աջակցությամբ, չափել են բջիջների տարածման մարկերը, որը կոչվում է Ki67, սպիտակուց, որն արտադրվում է ակտիվորեն բաժանվող բջիջներում: Նրանք պարզել են, որ կրծքի կաթով մշակված վնասված աչքերում Ki67-ի  մակարդակն ավելի բարձր է:

«Արագ վերականգնումը չափազանց կարևոր է աչքի վնասվածքների դեպքում, քանի որ այն կանխում է հնարավոր վարակը, որը կարող է հանգեցնել աչքի հետագա վնասմանը: Որքան շուտ վերքը լավանա, այնքան լավ։ Կրծքի կաթը, ըստ երևույթին, խթանում է այս գործընթացը»,- նշել են գիտնականները։