Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է BMC Neurology ամսագրում, մանրակրկիտ ուսումնասիրել է վիտամին D-ի պակասի եւ դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության՝ տկարամտության ամենատարածված ձեւի միջեւ կապը:

Գիտնականները վերլուծել են 37-73 տարեկան ավելի քան 294 000 մարդկանց տվյալները բրիտանական բիոբանկից՝ ուսումնասիրելով կապը վիտամին D-ի եւ դեմենցիայի ու ինսուլտի ռիսկի միջեւ:

Հետազոտողները վերլուծել են տասներկու հիմնական կոհորտային հետազոտություններ եւ չորս խաչաձեւ ուսումնասիրություններ: Նրանց բացահայտումները լրացուցիչ ապացույցներ են տալիս վիտամին D-ի պակասի եւ ինչպես դեմենցիայի, այնպես էլ Ալցհեյմերի հիվանդության առաջացման ռիսկի միջեւ կապի մասին՝ ցույց տալով «դրական կապ» վիտամին D-ի պակասի եւ դեմենցիայի (32%) եւ Ալցհեյմերի հիվանդության (34%) աճող ռիսկի միջեւ:

Վերջին ուսումնասիրությունները հաստատել են կապը վիտամին D-ի պակասի եւ Ալցհեյմերի հիվանդության եւ դեմենցիայի վտանգի բարձրացման միջեւ:

Գիտնականները նաեւ պարզել են, որ վիտամին D-ի խիստ անբավարարությունը կարող է հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության հավանականության 51 տոկոս աճի:

«Մեր հետազոտությունն առաջինն է, որն ուսումնասիրել է խիստ անբավարար վիտամին D-ի ազդեցությունը դեմենցիայի եւ ինսուլտի ռիսկի վրա՝ օգտագործելով գենետիկական թեստերը մեծ պոպուլյացիայում»,- նշել են հետազոտության հեղինակները: