ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) մասնագետները պարզել են, որ ջրազրկումը` արյան շիճուկում նատրիումի կոնցենտրացիայի ավելացումը մինչև 142 մմոլ/լ, 64%-ով մեծացնում է խրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը և արագացնում է ծերացումը: Հետազոտության արդյունքները հրապարակված են New Atlas հանդեսում։

Այս եզրակացություններին գիտնականները հանգել են 25 տարվա դիտարկման արդյունքում, որին մասնակցել է 15 հազար կամավոր։ Արդյունքները հիմնված են արյան լաբորատոր հետազոտությունների օբյեկտիվ տվյալների վրա:

Փորձի ժամանակ գիտնականներն օգտագործել են արյան շիճուկ նատրիումի մակարդակը՝ որպես խոնավացման ցուցանիշ։ Առողջ մարդկանց համար այս ցուցանիշի նորմը տատանվում է 135-146 մմոլ/լ: Բարձրացված արժեքները, որոնք վկայում են խրոնիկական ջրազրկման մասին, փոխկապակցված են մի շարք հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 142 մմոլ/լ-ից բարձր նատրիումի մակարդակ ունեցող կամավորներն ավելի արագ են ծերանում: Նատրիումի 142 մմոլ/լ-ից բարձր կոնցենտրացիաների դեպքում արագացված ծերացման վտանգը աճել է 15%-ով, իսկ 144 մմոլ/լ-ի դեպքում՝ 50%-ով:

Բացի դրանից, 142 մմոլ/լ-ից բարձր նատրիումի մակարդակը նույնպես կապված է խրոնիկական հիվանդությունների (օրինակ՝ սրտի անբավարարության, շաքարախտի և  դեմենցիայի) ռիսկի 64%-ով բարձրացման հետ: Նատրիումի առավելագույն արժեքները (144,5-146 մմոլ/լ) 21%-ով մեծացրել են վաղաժամ մահվան հավանականությունը։