Գիտնականները պարզել են, որ ներուղեղային արյունազեղումները, որոնք առաջանում են գլխուղեղի արյունատար անոթի պատռվածքի պատճառով, կրկնապատկում են ապագայում դեմենցիայի սաստկացման ռիսկը։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են բժշկագիտական Stroke հանդեսում։
«Մենք հետևողականորեն տեսնում ենք դեմենցիայի ռիսկի աճ՝ անկախ արյունահոսության տեսակից», - ասում է հետազոտության առաջին հեղինակ, Weill Cornell Medicine-ի նյարդաբանության դոցենտ և Նյու Յորք-ի Weill Cornell բժշկական կենտրոնի նյարդաբան դոկտոր Սամուել Բրյուսը:
Ըստ նրա՝ դա ենթադրում է, որ ուղեղի արյունազեղումներ ունեցող մարդիկ պետք է պարբերաբար զննվեն ճանաչողական խանգարումների համար, քանի որ արդյունքները կարող են տեղեկացնել հիվանդների և նրանց ընտանիքների հետագա խնամքի վերաբերյալ որոշումների մասին:
Բժիշկ Բրյուսը և նրա գործընկերներն ուսումնասիրել են տարբեր տեսակի ներգանգային արյունազեղումներ ունեցած մոտ 15 հազար մարդու, որոնց ուղեղի հյուսվածքում կամ գանգի տակ արյուն է հավաքվում: Արյունազեղումներ կարող են առաջանալ գլխի վնասվածքներից հետո, սակայն հետազոտողները կենտրոնացել են ինքնաբուխ առաջացածների վրա:
Նրանք այս հիվանդների շրջանում ներգանգային արյունազեղումից հետո միջինը 5,6 տարվա ընթացքում թուլամտության առաջին ախտորոշման մակարդակի կրկնակի աճ են նկատել՝ ավելի քան երկու միլիոն մարդկանց համեմատ, ովքեր արյունահոսություն չունեին:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ներգանգային արյունազեղումների բուժման նոր եղանակները, ի վերջո, կարող են հանգեցնել դեպքից հետո հիվանդների գոյատևման բարձրացմանը, սակայն անհրաժեշտ է հետագա հետազոտություն՝ հասկանալու համար, թե ինչպես են արյունազեղումները նպաստում դեմենցիայի տարբեր ենթատեսակների զարգացմանը:






