Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ դեպրեսիայի պատմությունը մեծացնում է օստեոարթրիտի, հիպերտոնիայի և թթվային ռեֆլյուքսի զարգացման ռիսկը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Medicine ամսագրում։
Հետազոտության ընթացքում օգտագործվել են 170 000 մեծահասակների առողջական տվյալները: Փորձարկվողների միջին տարիքը 40-ից 71 տարեկան է եղել: Մասնակիցներն ավարտել են նախնական հարցումը 2006-ից 2010 թվականներին:
Հետազոտողները միջինը 6,9 տարի հետևել են կամավորների առողջության 69 ցուցանիշներին: Հետազոտության սկզբում դեպրեսիայի պատմություն ունեցող մարդիկ արդեն ունեցել են միջինը երեք պաթոլոգիա, մինչդեռ այս խանգարում չունեցող մարդիկ՝ երկու:
Ամենից հաճախ ախտորոշված նոր հիվանդություններն օստեոարթրիտն էին (15,7% դեպրեսիա ունեցող մասնակիցների մոտ՝ 12,5%՝ առանց դեպրեսիայի), հիպերտոնիան (12,9% ընդդեմ 12,0%) և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (GERD) (13,8%՝ 9,6%)։
Գիտնականները նաև հաշվարկել են, որ դեպրեսիայի պատմության դեպքում քրոնիկ հիվանդությունները զարգանում են մոտավորապես 30%-ով ավելի արագ: Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ հասկանալու համար, թե ինչու է դա տեղի ունենում:






