Լոնդոնի Թագավորական քոլեջի բրիտանացի գիտնականները հանգել են եզրակացությանը, որ դեռահասները կարող են օրական երեք ժամից ոչ ավել անցկացնել սոցիալական ցանցերում կամ տեսախաղեր խաղալ՝ առանց իրենց հոգեկանին վնասելու։ Աայս ցուցանիշը գերազանցելու դեպքում սթրեսի առաջացման վտանգ գոյություն ունի: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Adolescent Health (JAH) բժշկագիտական հանդեսում:
Գիտնականների թիմը վերլուծել է 3675 երիտասարդների տվյալները, ովքեր իրենց գործունեությունը գրանցել են օրագրերում 14 տարեկանում: 17 տարեկանում նույն խումբը հարցաշարի միջոցով գնահատել է սթրեսի մակարդակը:
Արդյունքները ցույց են տվել, որ այն դեռահասները, ովքեր օրական ավելի քան 180 րոպե են անցկացնում էկրանային ժամանցի վրա, ավելի հաճախ են հակված մինչև 17 տարեկան հասակը տագնապի և ճնշվածության զգացումների:
Հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ տեսախաղեր խաղալու յուրաքանչյուր լրացուցիչ ժամը սթրեսի առաջացման վտանգը ավելացնում է 3%-ով։
Միևնույն ժամանակ ուսումնական նպատակներով սարքավորումների չափավոր (օրական 60-119 րոպե) օգտագործումը նվազեցնում է սթրեսի մակարդակը։
Գիտնականները շեշտել են, որ չափից ավելի կարդալը կարող է վնասել երիտասարդների հոգեկան առողջությանը։ Դեռահասները, ովքեր օրական երեք ժամից ավելի էին ծախսում ընթերցանության վրա, նույնպես ավելացել են սթրեսը: Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է մեկուսացմամբ կամ էլեկտրոնային ընթերցման սարքերի օգտագործմամբ:
Հետազոտությունն ընդգծում է, որ բուն էկրանի օգտագործումը այնքան չի ազդում դեռահասների հոգեկան առողջության վրա, որքան դրա համատեքստը: Հանգստի և ուսումնառության նկատմամբ հավասարակշռված մոտեցումը կարող է օգնել նվազեցնել սթրեսի ենթարկվելու ռիսկերը և բարելավել կյանքի որակը, նշել են հայտնագործության հեղինակները։






