Քուվեյթցի գիտնականները Դասմանի Շաքարախտի ինստիտուտից պարզել են, որ քնի պակասը փոփոխություններ է առաջացնում իմունային բջիջներում, ինչը սովորաբար նկատվում է ճարպակալումից տառապող մարդկանց շրջանում: Նույնիսկ մեկ անքուն գիշերը կարող է զգալիորեն ազդել իմունային համակարգի աշխատանքի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է The Journal of Immunology (TJI) բժշկագիտական հանդեսում:
Գիտնականների թիմը բացահայտել է, որ երբ առողջ մարդիկ 24 ժամ արթուն են, նրանց մոնոցիտների պրոֆիլը՝ բորբոքման դեմ պայքարելու համար պատասխանատու իմունային համակարգի հիմնական բջիջը փոխվում է: Այս իրավիճակը հիշեցնում է այն փոփոխությունները, որոնք նկատվում են ճարպակալումից տառապող մարդկանց շրջանում, ինչը վկայում է վատ քնի և խրոնիկական բորբոքումների միջև կապի մասին:
Ոչ դասական մոնոցիտները, որոնք հսկում են մարմինը և արձագանքում են բորբոքային ազդանշաններին, զգալիորեն բարձրացել են ճարպակալումից տառապող մասնակիցների և քնի պակաս ունեցողների շրջանում: Սա փոխկապակցված է քնի վատ որակի և մերձբորբոքային մարկերների մակարդակի բարձրացման հետ:
Խրոնիկական անքանությունը կարող է նպաստել բորբոքային հիվանդությունների զարգացմանը, մասնավորապես՝ 2-րդ տիպի շաքարախտը և սրտանոթային հիվանդությունները:
Գիտնականները նախատեսում են ուսումնասիրել քունը իմունային փոփոխությունների հետ կապող մեխանիզմները և ստուգել, թե արդյոք քնի թերապիան և կրթական արշավները կարող են օգնել հակադարձել բացասական հետևանքները:






