Ավելի քան 1 միլիարդ երիտասարդների ներկայում լսողության կորստի վտանգի է սպառնում՝ երաժշտություն լսելու ոչ անվտանգ սովորությունների պատճառով: Դրա մասին Լսողության համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռուսաստանյան գրասենյակի ղեկավար Բատիր Բերդիկլիչևը։
«Շատ մտահոգիչ է, որ ավելի քան 1 միլիարդ երիտասարդների լսողության կորստի վտանգի է սպառնում՝ երաժշտություն լսելու ոչ անվտանգ սովորությունների պատճառով, սովորություններ, որոնցից ճիշտ վարքագծի դեպքում կարելի է խուսափել», -նշել է նա:
Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ գրասենյակի ղեկավարը նշել է, որ մինչև 2050 թվականը գրեթե 2,5 միլիարդ մարդ այս կամ այն չափով տառապելու է լսողության կորստից, իսկ առնվազն 700 միլիոն մարդ լսողության խանգարման առումով վերականգնողական կարիք կունենա։ Բերդիկլիչևը միաժամանակ հավելել է, որ այսօր աշխարհի բնակչության մոտավորապես 5%-ը տառապում է հաշմանդամության հանգեցնող լսողության կորստից։
«Երեխաների շրջանում լսողության կորստի 60%-ը պայմանավորված է կանխարգելելիչ պատճառներով, և դա մեծ հնարավորություն է փոխելու լսողության կորստի ապագան»,- նկատեոլ է նա: Միևնույն ժամանակ, ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ լսողության հիվանդությունների ավելի քան 60%-ը հնարավոր է բուժել առաջնային մակարդակում, հետևաբար « առողջության առաջնային պահպանման մատչելիության մակարդակը անհրաժեշտ է բարձրացնել»։
Բացի դրանից, ըստ Բերդիկլիչևի, լավ ներդրում է լսողության օրգանների կանխարգելիչ բուժման մեջ կատարված ներդրումները։ «Յուրաքանչյուր ներդրված 1 դոլարի ակնկալվող եկամտաբերությունը 16 դոլար է, և առողջապահական համակարգ ծրագրելիս դա անհրաժեշտ է հաշվի առնել», - եզրափակել է նա:






