Փաստացի տվյալների նոր տեսությունը ցույց է տվել, որ երաժշտական ​​թերապիան ի վիճակի է օգնել բարձրացնել դեմենցիա ունեցող մարդկանց տրամադրությունը և մեղմացնել դեպրեսիան:

Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Cochrane Database of Systemic Reviews գիտական հանդեսում։

Ստացված տվյալները վկայում են, որ երաժշտական ​​թերապիան, ամեյան հավանականությամբ, բարելավում է դեպրեսիայի ախտանիշները և նույնիսկ բուժման ավարտին կարող է բարելավելու վարքային խնդիրները, հայտնում են հետազոտողները:

«Այս վերանայումն ընդլայնում է երաժշտության թերապիայի ազդեցությունների մասին մեր պատկերացումներն ու աջակցում է երաժշտության կիրառմանը դեմենցիայի բուժման մեջ, հատկապես տնային պայմաններում», - ասում է Նիդեռլանդների Լեյդենի համալսարանին առընթեր բժշկական կենտրոնի համաճարակաբանության դոցենտ, առաջատար հետազոտող Ջենի վան դեր Սթինը:

«Երաժշտական թերապիան առավելություններ է տալիս այլ խմբային գործողություններից դուրս՝ օգնելով աջակցել տրամադրությանը և վարքին գրավիչ և մատչելի ձևով, նույնիսկ դեմենցիայի վերջին փուլերում: Ծերանոցների ղեկավարները պետք է հաշվի առնեն կառուցվածքային երաժշտական ​​սեանսներ ներառելը որպես դեմենցիայի բուժման անհատական-կողմնորոշիչ մոտեցման մաս»,-հավելել է նա:

Իրենց տեսության համար գիտնականները հավաքել են ավելի քան 1700 մարդու մասնակցությամբ 30 հետազոտությունների տվյալները: Հետազոտությունը ուսումնասիրել է, թե ինչպես երաժշտական ​​թերապիան կարող է բարելավել հուզական բարեկեցությունը, կյանքի որակը, տրամադրության խանգարումները, վարքային խնդիրները, սոցիալական վարքագիծը և մտածողության և հիշողության հմտությունները (ճանաչողական ունակությունները):

Մասնակիցների մեծ մասը ծերանոցներում էր, որտեղ թերապիան իրականացվում էր անհատապես կամ խմբային սկզբունքով։ Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ «սովորական խնամքի համեմատ՝ թուլամտությունից տառապող մարդկանց երաժշտության վրա հիմնված թերապևտիկ միջամտության առնվազն հինգ սեանս տրամադրելը, ըստ ամենայնի, կբարելավի դեպրեսիվ ախտանիշները և բուժման վերջում ի վիճակի է բարելավել ընդհանուր վարքային խնդիրները»:

Արդյունքները ցույց են տալիս, որ երաժշտական ​​թերապիան դժվար թե էական ազդեցություն ունենա դեմենցիային առնչվող այլ ախտանիշների, մասնավորապես՝ գրգռվածության, ագրեսիայի, հուզական բարեկեցության կամ ճանաչողական ունակությունների վրա: Սակայն բուժման այլ եղանակների համեմատ, կան որոշ ապացույցներ, որ երաժշտական ​​թերապիան ընդունակ է բարելավել սոցիալական վարքը և նվազեցնել անհանգստությունը: