Հիվանդանոցների միջին մակարդակի աշխատակիցները մտահոգված են կլինիկաներում արհեստական բանականության (AI) ներդրմամբ: Կարո՞ղ է AI-ն փոխարինել բուժքույրերին՝ բուժառուներին խնամելիս:
Արհեստական բանականության մի քանի ընկերություններ աշխատանքային աշխատատար առաջադրանքների ավտոմատացման եղանակներ են առաջարկում, որոնք սովորաբար կատարում են բուժքույրերն ու բժիշկների օգնականները, հայտնում է Euronews-ը։
Մի քանի հիվանդանոցներում պնդում են, որ արհեստական բանականությունը բուժքույրերին օգնում է ավելի արդյունավետ աշխատել: Այս կերպ լուծվում են գերհոգնածության և բուժանձնակազմի պակասի խնդիրները։
Սակայն բուժքույրերի արհմիությունները պնդում են, որ քիչ ուսումնասիրված տեխնոլոգիան բառացիորեն քայքայում է իրենց փորձը և նվազեցնում բուժառուների խնամքի որակը:
«Հիվանդանոցները սպասում էին հարմար պահի, որ ինչ-որ բան ի հայտ կգա, ինչը նրանց համարում են, որ բավական լեգիտիմ կթվա բուժքույրերին փոխարինելու համար, - ասում է Միշել Մահոնը National Nurses United-ից: -Այս ամբողջ համակարգը նպատակաուղղված է ավտոմատացմանը, որակազրկմանը և, ի վերջո, բժշկական անձնակազմին փոխարինելուն»,-հավելում է Մահոնը:
Մահոնի խումբը, որն ԱՄՆ-ում բուժքույրերի խոշորագույն արհմիության մի մասն է, օգնել է կազմակերպել ավելի քան 20 ցույցեր ամբողջ երկրում՝ կորզելով արհեստական բանականության կիրառման ձայնի իրավունք և կարգապահական գործողություններից պաշտպանություն, եթե բուժքույրերը որոշեն անտեսել մեքենաների խորհուրդները:
Hippocratic AI ընկերությունն ի սկզբանե հայտարարեց, որ արհեստական բանականության իր օգնականները ժամում կվաստակեն 9 դոլար (8,2 եվրո): Համեմատության համար՝ գրանցված բուժքույրը ժամում վաստակում է մոտ 40 դոլար (36,7 եվրո): Ընկերությունն այժմ գովազդում է իր ծառայությունները և ձգտում է վստահեցնել հաճախորդներին, որ արհեստական բանականությունը մանրակրկիտ փորձարկվել է: Ընկերությունը չի պատասխանել հարցազրույցի խնդրանքին:
Հիվանդանոցներն արդեն երկար տարիներ շարունակ փորձարկում են տեխնոլոգիաներ՝ հիվանդների խնամքը բարելավելու և ծախսերը նվազեցնելու համար:
Մեր օրերում, օրինակ, կլինիկաներն աշխատում են էլեկտրոնային բժշկական գրառումներով։ Արհեստական բանականությունը վերլուծում է դրանց բովանդակությունը՝ փորձելով կանխատեսել բժշկական խնդիրները և ուղղորդել բուժքույրերին ճիշտ հունով, երբեմն նույնիսկ նախքան հիվանդին տեսնելը:
Ադամ Հարթն աշխատում էր Նևադա նահանգի Հենդերսոն քաղաքում գործող Dignity Health շտապ օգնության կլինիկայում, երբ հիվանդանոցի համակարգչային համակարգը նոր ընդունված հիվանդին սեպսիս՝ կյանքին սպառնացող վարակի հանդեպ ռեակցիա ախտորոշեց:
Ըստ հիվանդանոցի արարողակարգի՝ բուժեղբայրը պետք է անմիջապես հիվանդին ներերակային դեղամիջոցի մեծ չափաբաժին ներարկեր: Բայց հետագա հետազոտությունից հետո Հարթը պարզեց, որ հիվանդը դիալիզի է անցնում: Նման հիվանդները պետք է ուշադիր վերահսկվեն, որպեսզի նրանց երիկամները հեղուկով չծանրաբեռնվեն:
Հարթն արտահայտել է իր մտահոգությունները ավագ բուժքրոջ հետ, սակայն նրան ասել են հետևել ստանդարտ արարողակարգին: Միայն մոտակայքում գտնվող բժշկի միջամտությունից հետո է հիվանդը սկսել դանդաղ ներերակային հեղուկ ստանալ։
«Դուք չպետք է մտածելու ունակությունը: «Դա այն է, ինչի համար դուք վարձատրվում եք որպես բուժքույր,-ասում է Հարթը: -Մեր մտքի գործընթացներն այս սարքերին փոխանցելը անխոհեմ է և վտանգավոր»:
Հարթը և նրա գործընկերներն ասում են, որ հասկանում են արհեստական բանականության նպատակը. միջին մակարդակի անձնակազմի համար հեշտացնել հիվանդներին վերահսկելը և հնրավորություն ընձեռել անհապաղ արձագանքել խնդիրներին: Մինչդեռ իրականում հաճախ տեղի է ունենում կեղծ ահազանգերի տարափ, որոնք երբեմն սխալմամբ ընկալում են մարմնի հիմնական գործառույթները (օրինակ՝ աղիքների դատարկում) որպես արտակարգ իրավիճակ:
«Նույնիսկ ամենակատարյալ տեխնոլոգիան կարող է բաց թողնել այնպիսի նշաններ, որոնք սովորաբար ընդունում են բուժքույրերը, մասնավորապես՝ դիմնախասերը և հոտերը»,-ասում է Լոյոլայի համալսարանի բուժքույրական քոլեջի դեկան Միշել Քոլինզը: Բայց մարդիկ էլ կատարյալ չեն։
«Հիմարություն կլիներ ամբողջությամբ երես թեքել դրանից,-ասում է Քոլինզը: Մենք պետք է ընդունենք այն ամենը, ինչը կարող է բարելավել հիվանդների խնամքը, բայց հետն էլ պետք է զգույշ լինենք: Արհեստական բանականությունը չի կարող փոխարինել մարդկանց:
Ըստ գնահատականներից մեկի՝ավելի քան 100 հազար բուժքույր լքել է աշխատանքը COVID-19 համավարակի ժամանակ, ինչն աշխատուժի ամենամեծ կրճատումն է վերջին 40 տարվա ընթացքում:
Քանի որ ԱՄՆ բնակչությունը ծերանում է, և բուժքույրերը թոշակի են անցնում, ԱՄՆ կառավարությունը գնահատում է, որ մինչև 2032 թվականը ամեն տարի ի հայտ կգան ավելի քան 190 հազար բուժքույրական նոր թափուր տեղեր:
Այդ կպակցությամբ հիվանդանոցի ադմինիստրատորները կարծում են, որ արհեստական բանականությունը կարևոր դեր կխաղա. AI-ն չի ստանձնում հիվանդների խնամքը, այլ օգնում է բուժքույրերին և բժիշկներին տեղեկություններ հավաքել և շփվել նրանց հետ:






