Եվրոպայի եւ ԱՄՆ 18 հաստատությունների գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ ընկերքի էպիգենետիկ փոփոխությունները կարող են ազդել նեյրոհոգեբուժական խանգարումների զարգացման վրա, ինչպիսին են շիզոֆրենիան, երկբեւեռ խանգարումը եւ դեպրեսիան: Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatComms) գիտական ​​ամսագրում։

Թիմն ուսումնասիրել է ընկերքում ԴՆԹ մեթիլացման գործընթացը՝ քիմիական մոդիֆիկացիա, որը կարգավորում է գեների ակտիվությունը՝ չփոխելով դրանց հաջորդականությունը: ԴՆԹ մեթիլացումը կարող է կապված լինել այնպիսի գործոնների հետ, ինչպիսին են սննդակարգը, սթրեսը եւ աղտոտող նյութերի ազդեցությունը:

Արդյունքները ցույց են տվել, որ շիզոֆրենիան, երկբեւեռ խանգարումը եւ խոշոր դեպրեսիվ խանգարումն առավելապես կապված են ընկերքի ԴՆԹ մեթիլացման փոփոխության հետ: Այլ պայմանների դեպքում, ինչպիսին են ուշադրության եւ հիպերաօտիվության դեֆիցիտի համախտանիշը եւ աուտիզմը, ասոցիացիան ավելի քիչ արտահայտված, բայց նաեւ առկա է եղել:

Բացահայտումը, որ գենետիկական ռիսկը կարող է կապված լինել ընկերքի ԴՆԹ մեթիլացման հետ, նոր հնարավորություններ է տալիս հոգեբուժական խանգարումների վաղ հայտնաբերման եւ կանխարգելման համար:

Հետազոտությունը նաեւ ընդգծել է այն ըմբռնման կարեւորությունը, թե ինչպես եւ երբ են գենետիկ գործոններն ազդում պաթոլոգիայի առաջացման վրա։ Որոշ գեներ կարող են գործել զարգացման վաղ փուլերում, ինչը դրանք անհասանելի է դարձնում մեծ տարիքում ներգործության համար։