Բրիտանացի դեղագործ Ամինա Խանի կարծիքով՝ մազերի, եղունգների և մաշկի համար նախատեսված հավելումները, շաքարով ծամվող վիտամիններն ու մուլտիվիտամինները կարող են այնքան էլ արդյունավետ չլինել: Փորձագետի խոսքերը մեջբերել է Daily Mail պարբերականը։

Դեղագործը պարզաբանեց, որ մարմելադե արձանիկների տեսքով վիտամինները հաճախ քաղցրացնում են շաքարով։ Ցածր կալորիականությամբ վիտամինների տարբերակները պարունակում են այլ քաղցրացուցիչներ, մասնավորապես՝ մրգահյութ կամ շաքարի սպիրտներ, որոնք կարող են մարսողական խնդիրներ առաջացնել: Բացի դրանից, մարմելադի պաստեղների մեջ վիտամինների և հանքանյութերի կոնցենտրացիան հաճախ ցածր է:

Ցածր արդյունավետությամբ կարող են բնութագրվել նաև «միանգամից մի քանի խնդիրների» լուծմանն ուղղված տարբերակները։ Դրանց թվին են պատկանում մուլտիվիտամինային լրակազմներն ու մազերի, եղունգների և մաշկի համար նախատեսված հավելումները: Օրգանիզմում կոնկրետ դեֆիցիտի պայմանները բացահայտելու համար անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցություն կամ արյան հետազոտություն, ասում է Խանը: Դրանից հետո յուրաքանչյուր օգտակար նյութի պակասը պետք է լրացվի հատուկ այդ նպատակով նախատեսված հավելումով։ Այսպես, B8վիտամինը կարող է օգտագործվել մազերի ամրացման համար, իսկ Dվիտամինը՝ մաշկի բջիջները վերականգնելու համար։