Միլիոնավոր տարիներ գորտերը հաջողությամբ դիմակայել են իրենց խոնավ միջավայրում բնակվող բակտերիաներին։

Ոգեշնչված այս բնական երևույթից՝ Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները մշակել են սինթետիկ պեպտիդներ, որոնք կարող են պայքարել դեղորայքակայուն ախտածինների դեմ:

Գիտական աշխատանքը հրապարակվել է Trends in Biotechnology (TBio) հանդեսրում։

Սեզար դե լա Ֆուենտեի գլխավորած խումբն ուսումնասիրել է հարավասիական Odorrana andersonii գորտի արտազատուկի հակամանրէային հատկությունները:

2012 թվականին գիտնականները հայտնաբերեցին ուժեղ հակաբակտերիալ ազդեցություն ունեցող, սակայն թունավոր ագրեգատների ձևավորմանը հակված Andersonnin-D1 պեպտիդը:

Օգտագործելով «կառուցվածքին ուղղված դիզայն» կոչվող եղանակը՝ հետազոտողները փոխել են պեպտիդի մոլեկուլային կազմը՝ վերացնելով դրա թերությունները և բարձրացնելով արդյունավետությունը:

Ստացված սինթետիկ պեպտիդները հզոր հակամանրէային ակտիվություն են դրևորել, որը համեմատելի է վերջին շարքի հակաբիոտիկների հետ, ինչպիսին է մարդու բջիջները և աղիքային օգտակար բակտերիաներին չվնասող պոլիմիքսին B-ն:

Հաջորդ քայլը կլինի լրացուցիչ նախակլինիկական հետազոտություններ, որից հետո թիմը կլինիկական փորձարկումների համար հայտ կներկայացնի:

Սեզար դե լա Ֆուենտեն նշում է, որ բնությունը շարունակում է բժշկական հայտնագործությունների անսպառ աղբյուր ծառայել։

Բնական միացությունների վրա հիմնված նոր հակաբիոտիկների մշակումը կայուն բակտերիալ վարակների դեմ պայքարում կարող է բեկումնային լինել։