Ռութգերսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սխալ տեղակայված իմունային բջիջների ցանցերը առանցքային դեր են խաղում իդիոպաթիկ թոքային ֆիբրոզի (Idiopathic pulmonary fibrosis) զարգացման մեջ՝ բուժառուների 80%-ին տասը տարվա ընթացքում սպանող մահացու բուժառուություն:
Բացահայտումը կարող է հանգեցնել բուժման նոր եղանակների: Գիտական աշխատանքը հրապարակվել է European Respiratory Journal (ERS) բժշկագիտական հանդեսում:
Իդիոպաթիկ թոքային ֆիբրոզն առաջացնում է թոքերի հյուսվածքի սպիներ, ինչը դժվարացնում է շնչառությունը և հանգեցնում թթվածնի խրոնիկական անբավարարության:
Առկա դեղամիջոցները միայն աննշան ազդեցություն ունեն բուժառուության ընթացքի վրա, և թոքերի փոխպատվաստումը հնարավոր չէ բոլոր բուժառուների համար և կապված է բարձր ռիսկի հետ. բուժառուների 50%-ը մահանում է վիրահատությունից հետո հինգ տարվա ընթացքում:
Նոր աշխատանքում գիտնականներն օգտագործել են տարածական քարտեզագրման տեխնիկա՝ համեմատելու համար առողջ թոքերի հյուսվածքը և IPF-ից տառապող բուժառուների նմուշները:
Նրանք պարզել են, որ բուժառուների վնասված թոքերը բառացիորեն լցված են պլազմային՝ սովորաբար ոսկրածուծում հայտնաբերվող և հակամարմիններ արտադրող հատուկ իմունային բջիջներով:
«Այս հետազոտության մեջ ամենաուշագրավն այն է, որ IPF բուժառուների թոքերի բոլոր ֆիբրոտիկ հատվածները ծածկված են պլազմային բջիջներով», -պարզաբանել է հետազոտության առաջատար հեղինակ Ռաթգերսի համալսարանին առընթեր Ռոբերտ Վուդ Ջոնսոնի բժշկական դպրոցի մանկաբուժության պրոֆեսոր Ցի Յանգը: «Առողջ թոքերի մեջ նման բջիջներ գործնականում չկան, բայց IPF-ով բուժառուների օրգանիզմում դրանց քանակը հսկայական է»:
Գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ բջջային ցանցեր, որոնք վերահսկում են այս անորմա իմունային գործընթացը:
Նրանք հայտնաբերել են անոթային պատի՝ ազդանշանային սպիտակուցներ և եզակի ֆիբրոբլաստներ արտազատող և սպիտակուց արտադրող բջիջների նոր տեսակներ, որը պլազմային բջիջները ձգում է դեպի վնասված տարածքներ:
«Ֆիբրոբլաստների այս տեսակը նախկինում նկարագրված չէ», -ասում է Ռաթգերսի համալսարանին առընթեր Տրանսլյացիոն բժշկության և գիտության ինստիտուտի տնօրեն և հետազոտության համահեղինակ Ռեյնոլդ Պանետիերին:
«Հայտնի է, որ ֆիբրոբլաստները մաշկի, թոքերի և ուղեղի սպիացում են առաջացնում, սակայն այս տեսակի բջիջները, ըստ երևույթին, յուրահատուկ են թոքերի համար»:
Բուժառուների թոքերի հյուսվածքում պլազմային բջիջները հայտնաբերելուց հետո գիտնականների թիմը փորձեր է անցկացրել կենդանի մկների վրա։ Պարզվել է, որ ազդանշանային ուղիների արգելափակումը նվազեցնում է պլազմային բջիջների կուտակումը և դանդաղեցնում սպիացման զարգացումը։
Առանձնապես խոստումնալից է այն փաստը, որ պլազմային բջիջներին ուղղված դեղամիջոցներ արդեն գոյություն ունեն:
Բազմակի միելոմայի (պլազմային բջիջների քաղցկեղ) բուժման համար օգտագործվող դեղամիջոցները կարող են վերափոխվել IPF-ի բուժման համար:
Բացահայտումը հույս է ներշնչում IPF-ից տառապող բուժառուներին, քանի որ ներկայում քիչ արդյունավետ բուժումներ կան:
Հիվանդությունը հիմնականում ազդում է 60 տարեկանից բարձր տղամարդկանց վրա, և բուժառուների մեծ մասը մահանում է ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում:
Գիտնականների հաջորդ քայլը պարզելն է, թե արդյոք պլազմային բջիջներն արտադրո՞ւմ են առողջ հյուսվածքի վրա հարձակվող հակամարմիններ, և ուսումնասիրել մեխանիզմները, որոնց միջոցով ձևավորվում են անոմալ ֆիբրոբլաստներ և անոթային պատի բջիջներ:






