Տղամարդը մահացել է կատաղություն հիվանդությունից՝ ԱՄՆ Օհայո նահանգի հիվանդանոցներից մեկում օրգանի փոխպատվաստումից հետո, հայտնում է Associated Press-ը։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, սա «չափազանց հազվադեպ» դեպք է։

Միչիգանի բնակիչը երիկամի փոխպատվաստման է ենթարկվել Օհայոյի Տոլեդոյի համալսարանի բժշկական կենտրոնում (UTMC) անցյալ դեկտեմբերին: Դրա մասին հայտնել է Միչիգանի Առողջապահության և սոցիալական ծառայությունների վարչության (MDHHS) խոսնակ Լին Սաթֆինը: Նա մահացել է 2025 թվականի հունվարին:

Սա 2009 թվականից ի վեր մարդուց կատաղության առաջին դեպքն է Միչիգանում: Մարդուց մարդուն կատաղության փոխանցումը չափազանց հազվադեպ է, թեև այն գրանցվել է օրգանների փոխպատվաստմանն առնչվող շատ փոքր թվով դեպքերում», - ասվում է UTMC-ի հայտարարության մեջ:

Կատաղությունը կատաղության վիրուսից հարուցվով մահացու հիվանդություն է, որը վնասում է կաթնասունների, ներառյալ՝ մարդկանց կենտրոնական նյարդային համակարգի վրա։ Վիրուսը սովորաբար փոխանցվում է վարակված կենդանու թքով, խայթոցների և բաց վերքերի, մասնավորապես՝ քերծվածքները միջոցով:

Ախտանիշների ի հայտ գալուց հետո կատաղությունը գրեթե միշտ մահացու է լինում: Վարակումից մինչև ախտանիշների ի հայտ գալու ժամանակը տատանվում է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս, սակայն ախտանշանները սովորաբար ավելի շուտ են ի հայտ գալիս, եթե վերքը ավելի մոտ է լինում ուղեղին:

Սկզբում ախտանշանները հիշեցնում են գրիպ (ջերմություն, գլխացավ, թուլություն), այնուհետև անցնում են նյարդաբանական խանգարումների, մասնավորապես՝ շփոթության, հալյուցինացիաների, կաթվածի, հիդրոֆոբիայի (ջրից վախի) և ի վերջո մահաթմբիրի և մահվան: