Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ ձախ նախասրտի առաձգականությունն ուղեղի կաթվածի և դեմենցիայի կանխատեսման ամենաճշգրիտ ցուցիչն է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Stroke բժշկագիտական  հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել է 4700 տարեց մարդ: Գիտնականները ութ տարի հետևել են հետազոտվողներին՝ արձանագրելով ուղեղի կաթվածի և դեմենցիայի բոլոր դեպքերը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մասնակիցների բժշկական տվյալներին, նրանց արյան և մյուս հետազոտությունների արդյունքներին։

Հետազոտողները ձգտել են հասկանալ, թե մասնակիցների առողջության որ փոփոխություններն են փոխկապակցված երկու պաթոլոգիաների ամենաբարձր ռիսկի հետ:

Փորձարկված բոլոր պարամետրերից միայն երկուսն են բարելավել ուղեղի կաթվածի և դեմենցիայի կանխատեսման ճշգրտությունը՝ ձախ նախասրտի լավ առաձգականությունը և արյան մեջ NT-proBNP սպիտակուցի մակարդակը:

Երբ ձախ նախասիրտը լավ լավ առաձգականություն և կորովություն ունի, հիպերտոնիայի, առիթմիայի և արյան շրջանառության խանգարումների (ներառյալ ուղեղային) զարգացման հավանականությունը նվազում է։

Բացի դրանից, նախորդ ուսումնասիրությունները հաստատել են, որ ձախ նախասրտի գործառույթի խանգարումը վիճակագրորեն զգալիորեն կապված է դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի հետ:

Գիտնականների կարծիքով, դա կարող է կապված լինել ուղեղի անախտանիշ կաթվածի բարձր ռիսկի և սպիտակ նյութի անցանկալի փոփոխությունների հետ՝ կենտրոնական նյարդային համակարգի բաղադրիչ, որը նեյրոնների բջջային մարմիններ է պարունակում: