Հետազոտությունը, որն իրականացվել է Ջոն Հոփքինսի համալսարանի ղեկավարությամբ, ցույց է տվել, որ ճարպակալումը, հատկապես ծանրը, սերտորեն կապված է առողջության համար ընդհանուր 16 հետեւանքների հետ։

Մասնավորապես, նկատվել է ուժեղ կապ քնի մեջ օբստրուկտիվ ափնոեի, 2-րդ տեսակի շաքարային դիաբետի եւ մետաբոլիկ դիսֆունկցիայի հետ կապված լյարդի ստեատոզի միջեւ։

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են NEJM Evidence ամսագրում, գիտնականները փորձել են հասկանալ, թե ինչպես են ճարպակալման տարբեր մակարդակները կապված առողջական վիճակի լայն սպեկտրի հետ ԱՄՆ բնակչության տարբեր շերտերի միջեւ։ Ուսումնասիրվել են հետազոտական ծրագրի All of Us (գործարկվել է 2018թ.) 270 657 մասնակիցների տվյալները։

Մասնակիցները ներկայացրել են էլեկտրոնային բժշկական քարտեր, ֆիզիկական չափումների արդյունքները եւ հարցման տվյալները։ Գրանցման ժամանակ հաշվի է առնվել մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), որն օգտագործվել է մարդկանց դասակարգման համար՝ նորմալ քաշ ունեցող, ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդկանց՝ հետագայում I, II եւ III մակարդակի ճարպակալումները դասակարգելու համար։

Գնահատվել են 16 առողջական վիճակներ՝ հհիպերտոնիա, 2-րդ տեսակի շաքարային դիաբետ, հիպերլիպիդեմիա կամ դիսլիպիդեմիա, սրտային անբավարարություն, նախասրտերի ֆիբրիլյացիա, աթերոսկլերոտիկ սիրտ-անոթային հիվանդություններ, երիկամների քրոնիկական հիվանդություններ, թոքի զարկերակի թրոմբոէմբոլիա, խոր երակների թրոմբոզ, հոդացավ, լյարդի հիվանդություններ՝ կապված նյութափոխանակության խանգարումների հետ, քարերի գոյացում լեղուղիներում, քնի մեջ օբստրուկտիվ ափնոե, ասթմա, գաստրոէզոֆագելային ռեֆլյուքս եւ օսթեոարթրիտ։

Ճարպակալում ունեցել է հետազոտված պոպուլյացիայի 42,4 տոկոսը, այդ թվում 21,2 տոկոսը՝ 1-ին դասի ճարպակալում, 11,3 տոկոսը՝ 2-րդ եւ 9,8 տոկոսը՝ 3-րդ։ Տարածվածության եւ հիվանդացության ցուցանիշներն աստիճանաբար ավելացել են ճարպակալման դասի բարձրացման հետ՝ առողջության համար 16 ցուցանիշների գծով։ 3-րդ աստիճանի ճարպակալման հետ նկատվող կապն առավել արտահայտված է եղել քնի մեջ օբստրուկտիվ ափնոեի, 2-րդ տեսակի դիաբետի եւ մետաբոլիկ դիսֆունկցիայի հետ կապված լյարդի հիվանդությունների ժամանակ։ Ավելի թույլ կապ հայտնաբերվել է ասթմայի, օսթեոարթրիտի եւ աթերոսկլերոտիկ սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։

Պարզվել է, որ ճարպակալումը բացատրում է քնի մեջ օբստրուկտիվ ափնոեի դեպքերի 51,5 տոկոսը եւ լյարդի մետաբոլիկ հիվանդությունների դեպքերի 36,3 տոկոսը, իսկ օսթեոարթրիտի բոլոր դեպքերի 14,0 տոկոսը հետազոտվող պոպուլյացիայում, ըստ գնահատականների, կապված է եղել ճարպակալման հետ։

Բարձր ռիսկը, հատկապես ծանրության ավելի բարձր աստիճաններում, կապված է եղել առողջության համար հետազոտվող բոլոր 16 հետեւանքների հետ։