Փենսիլվանիայի համալսարանի բժշկական քոլեջի և այլ հետազոտական կենտրոնների ամերիկացի գիտնականները պարզել են, որ հոգեթերապիայի տարբեր տեսակներ զգալիորեն բարելավում են մեջքի խրոնիկական ցավից տառապող բուժառուների վիճակը։ Հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open գիտական հանդեսում։
Փորձին մասնակցել է 770 բուժառու, որոնք մշտական ցավի պատճառով երկար ժամանակ օփիոիդներ էին ընդունում։ Մասնակիցներին թերապևտի ղեկավարությամբ ութ շաբաթվա ընթացքում նշանակվել է կամ գիտակցականության վրա հիմնված թերապիա (զգացողությունների վրա կենտրոնացած) կամ երկու ժամ տևողությամբ ճանաչողական վարքագծային թերապիա (բացասական մտքերի փոփոխություն):
Գիտակցականության կամ ճանաչողական վարքային թերապիայի (Cognitive Behavioral Therapy) դասընթացից հետո մասնակիցներն առանց հարկադրանքի նվազեցրել են իրենց օփիոիդների օգտագործումը, բարձրացրել ֆիզիկական ակտիվության մակարդակը և բարելավել մտավոր բարեկեցությունը: Ազդեցությունը պահպանվել է մեկ տարի։
Հետազոտողները նշել են, որ խրոնիկական ցավով ապրող մարդիկ իրենց ցավը հաղթահարելու համար ինքնասպասարկման և ինքնապահպանման տարբեր տեխնիկայով համակցված գործիքակազմ են հավաքում: Նրանք կարող են այդ գործիքներն օգտագործել տարբեր ժամանակներում և տարբեր միջոցներով:






