ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Խաղաղօվկիանոսյան հյուսիսարեւմտյան ազգային լաբորատորիայի (PNNL) գիտնականները հայտնաբերել են ցիանոբակտերիաների արտադրողականությունը բարձրացնելու անսպասելի միջոց՝ գիշերը լույսը միացած թողնելը: Այս պարզ տեխնիկան թույլ է տվել երեք անգամ ավելի շատ շաքար ստանալ, քան սովորական լուսավորության պայմաններում։ Հետազոտությունը հրապարակվել է Microbial Cell Factories (MCF) գիտական ամսագրում:
Սովորական ռեժիմում ցիանոբակտերիաները, որոնք ավելի հայտնի են որպես կապույտ-կանաչ ջրիմուռներ, օրվա ընթացքում ֆոտոսինթեզի միջոցով էներգիա են պաշարում գլիկոգենի տեսքով, իսկ գիշերը ռեսուրսներ են ծախսում բջիջների վերականգնման եւ բաժանման վրա:
Մասնագետները խախտել են այս ցիկլը՝ արհեստական լուսավորության միջոցով միկրոօրգանիզմներին հավերժական ցերեկային լույս ապահովելով: Արդյունքում՝ ջրիմուռները դադարել են հանգստանալ եւ սկսել են քայքայել էներգիայի պաշարները՝ արտադրելով սախարոզա։ Դրա համար ցիանոբակտերիաները պետք է փոխեին նյութափոխանակության հետ կապված ավելի քան 300 գեների ակտիվությունը։
Գիտնականների խոսքով՝ բակտերիաները «վերափոխել են իրենց որպես ֆաբրիկաներ, որոնք երեք հերթափոխով են աշխատում»։
Նոր մեթոդը կարող է արագացնել բնապահպանական տեխնոլոգիաների ստեղծումը՝ իջեցնելով հանածո հումքից կախվածությունը։






