Միկրոպլաստիկները խորապես ներծծված են մեր օրգաններում և հյուսվածքներում՝ մեր օգտագործած սննդի և ըմպելիքների և շնչած օդի միջոցով ներթափանցելով մեր օրգանիզմ: Սակայն բավականին պարզ եղանակն ի վիճակի է օգնել կանխել պոտենցիալ վտանգավոր նանոմասնիկների թափանցումը մարդու օրգանիզմ, գրում է Euronews-ը։

Խմելու ջրում միկրոպլաստմասսաների կոնցենտրացիան կարելի է նվազեցնել ջուրը եռացնելու միջոցով, պարզվել է նոր հետազոտության արդյունքում:

Չինաստանում հետազոտողները փորձարկել են տարբեր կոշտության ջուր, ավելացրել են նանոպլաստիկա և միկրոպլաստմասսա, այնուհետև այն եռացրել հինգ րոպե:

Ըստ Environmental Science & Technology Letters հանդեսում հրապարակված արդյունքների՝ գործընթացը նվազեցրել է նանոպլաստիկների կոնցենտրացիան փափուկ ջրում՝ 25 տոկոս և շուրջ 90 տոկոս՝ շատ հանքանյութեր պարունակող կոշտ ջրի մեջ:

«Ջրի եռման այս պարզ ռազմավարությունը կարող է հեռացնել նանո և միկրոպլաստիկները (NMPs) կենցաղային ծորակի ջրից և կարող է անվնաս նվազեցնել մարդու կողմից NMP-ների ընդունումը ջրի միջոցով»,-ասում է Գուանչժոուի բժշկական համալսարանի կենսաբժշկական ինժեներ և հետազոտության համահեղինակ Ցզիմինգ Յուն:

«Եռացրած ջուր խմելը, ըստ երևույթին, կենսունակ երկարաժամկետ ռազմավարություն է՝ նվազեցնելու նանո և միկրոպլաստիկների գլոբալ ազդեցությունը», - ասում են հեղինակները իրենց հոդվածում, զգուշացնելով, որ արդյունավետությունը կարող է տարբեր լինել՝ կախված տարածաշրջանից և ջրի որակից:

«Եռացրած ջուր խմելը հնագույն ավանդույթ է ասիական որոշ երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, Վիետնամում և Ինդոնեզիայում»,-հիշեցրել են նրանք:

Ենթադրվում է, որ կոշտ ջրի մեջ մեծ քանակությամբ հայտնաբերված հանքանյութերից մեկը՝ կալցիումի կարբոնատը փոքր պլաստիկ մասնիկները կեղևի տեսքով է, երբ ջերմաստիճանը բարձրանում է՝ քափ ձևավորելով:

Գուանչժոուի բժշկական համալսարանի և Ցզինանի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել ոչ պլաստիկ թեյնիկներ և չժանգոտվող պողպատից զտիչներ՝ միկրոպլաստիկ պարունակող քափը զտելու համար:

Միկրոպլաստիկները գնալով ավելի ու ավելի են ճանաչվում որպես պոտենցիալ սպառնալիք մարդու առողջության համար, քանի որ ավելի ու ավելի շատ հետազոտություններ են դրանք կապում պոտենցիալ առողջական խնդիրների հետ:

Անցյալ տարի հետազոտությունը կապում էր զարկերակների միկրոպլաստիկները սրտի կաթվածի կամ ուղեղի կաթվածի ռիսկի բարձրացման հետ:

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ դեմենցիայից տառապող մարդկանց գլխուղեղում միկրոպլաստիկ նյութերի ավելի բարձր մակարդակ կա:

Սակայն այս հետազոտությունները դիտական էին՝ համեմատելով մի խմբի տվյալները մյուսի տվյալների հետ, և պատճառահետևանքային ազդեցությունը գիտնականները չեն հաստատել:

Չինական հետազոտական ​​թիմը կարծում է, որ հետագա ուսումնասիրություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե արդյոք եռացող ջուրը կարող է կանխել այլ արհեստական ​​նյութերի ներթափանցումն օրգանիզմ:

«Մեր արդյունքները հաստատում են նանո և միկրոպլաստիկների նկատմամբ մարդուառողջության վրա ազդեցությունը նվազեցնելու ռազմավարության նպատակահարմարությանը և հիմք են տալիս շատ ավելի մեծ նմուշների քանակով հետագա ուսումնասիրությունների համար»,-ասում են հեղինակները: