«Արդյո՞ք մագնիսական փոթորիկներն ազդում են մարդու բարեկեցության և առողջության վրա և իսկապե՞ս վտանգավոր են» հարցին միանշանակ պատասխան չկա: Թեև, ինչպես ցույց են տալիս պաշտոնական ուսումնասիրությունները, հենց գեոմագնիսական իրադարձության ժամանակ է, որ սրտի կաթվածից և ուղեղի կաթվածից մահացության մակարդակը փոքր-ինչ ավելանում է, և մոլորակի բնակչության երեք քառորդը սկսում է վատ զգալ:
Առողջության վատթարացման առավել հակված են եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ և սրտանոթային հիվանդություններից տառապողները։ Բայց դա չի երաշխավորում անվտանգությունը նույնիսկ առողջ մարդու համար, որը չի տառապում որևէ խրոնիկական հիվանդությունից։
Ենթադրվում է, որ մագնիսական փոթորիկները կարող են ազդել մարդու ինքնազգացողության վրա: Մագնիսական դաշտի փոփոխությունները կարող են խաթարել սիրտ-անոթային ու նյարդային համակարգերի աշխատանքը, գրում է РИА Новости-ն։ Դրանք նաև զգալի ազդեցություն ունեն ուղեղի ֆունկցիոնալության վրա, և կարող է զարգանալ հյուսվածքների հիպոքսիա (թթվածնի քաղց օրգանիզմում): Նույնիսկ առողջ մարդիկ երբեմն ունենում են այնպիսի ախտանիշներ, ինչպիսին են գլխացավը, հոգնածությունը և վատ տրամադրությունը: Եղանակային պայմանների նկատմամբ զգայուն մարդիկ առանձնապես ուժեղ են զգում նման փոփոխությունները։
Ախտանիշներ և նշաններ
Ամենատարածված ախտանիշները, որոնք կարող են հայտնվել մագնիսական փոթորիկների ժամանակ.
գլխացավ,
անքնություն,
թուլություն,
տախիկարդիա (սրտի արագ գործունեություն),
արյան ճնշման բարձրացումներ:
Բացի դրանից, տիեզերական փոփոխությունների ազդեցության տակ միգրենի խթանիչներն ակտիվանում են, մազանոթային արյան հոսքը դանդաղում է և տրամադրությունը վատանում։ Տարբեր հոգե-հուզական խանգարումներից տառապող մարդկանց շրջանում կարող է զարգանալ չափազանց գրգռվածություն: Որոշ դեպքերում կարող են նկատվել հոդերի բորբոքում, մեջքի ցավ և ոտքերի ծանրություն:
Ինչպես դիմանալ մագնիսական փոթորիկին
Մարդու օրգանզիմի վրա մագնիսական փոթորիկների ազդեցության ամենաակնառու նշանը սաստիկ գլխացավն է, որն ի վերջո հրահում է միգրեն, անքնություն, վատ տրամադրություն, սրտխառնոց և այլն։ Դրանից ազատվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ընդունել ցավազրկող, հանգստացնող դեղամիջոց և փորձել քնել։ Եթե գեոմագնիսական փոթորկի ժամանակ գլխացավը լինում մեկից ավելի անգամ, ապագայում պետք է օրգանիզմը պատրաստել տիեզերական փոփոխությունների հաջորդ ազդեցությանը. առօրյա ռեժիմ սահմանել, նվազեցնել ֆիզիկական ակտիվության ինտենսիվությունը, ընդունել հանգստացնող դեղեր և ամեն ինչում փնտրել միայն դրական հույզեր:
Ռսիկի հատուկ խումբ են հայտնվում սրտանոթային հիվանդություններից տառապող մարդիկ, քանի որ գեոմագնիսական փոթորիկների ազդեցությունն ուղղակիորեն անդրադառնում է արյան շրջանառության վրա։ Այս փաստը գիտականորեն ապացուցել են ռուս գիտնականները: Վերջիններս պարզել են, որ մագնիսական փոթորիկների ժամանակ հոսպիտալացված բուժառուների թիվն ավելանում է 1,5 անգամ։ Իսկ առավել հաճախ նրանք հայտնվում են հիվանդանոցում՝ սրտամկանի ինֆարկտով, գլխուղեղի անոթների վնասմամբ, սրտի շրջանում ուժեղ ցավերով և տախիկարդիայով։
Պաշտպանվելու համար պետք է հետևել բժիշկների հետևյալ հանձնարարականներին.
վերահսկել արյան ճնշումը,
խորհրդակցել բժշկի հետ՝ դեղերի ընդունման դեղաչափի և հաճախականության վերաբերյալ,
հնարավորինս հասանելի պահել բոլոր անհրաժեշտ դեղամիջոցներն ու ջուրը,
խուսափել սթրեսից և բացասական հույզերից,
Սահմանափակել ոգելից խմիչքը, ծխախոտը և անառողջ սնունդը:






