Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել PP405 մոլեկուլը, որը կարող է ակտիվացնել «քնած» մազերի ֆոլիկուլները։ Հայտնագործությունը շատ խոստումնալից է ճաղատության դեմ պայքարում, վստահեցրել են հեղինակները։ Եվ այս պնդումը հաստատում են առաջին ուսումնասիրությունների լավատեսական արդյունքները։

Թեման նոր չէ։ Մազաթափության կամ մազերի թուլության հետ կապված խնդիրները դարեր եւ նույնիսկ հազարամյակներ հետապնդել են մարդկանց, գրել է Planet Today-ը: Հին եգիպտացիներն իրենց մազերն ամրացնելու համար օգտագործել են շան թաթերի, արմավի եւ էշի սմբակների խառնուրդը: Բնիկ ամերիկացիները յուկայի հյութ են քսել գլխին: Մյուս ժողովուրդներն ունեցել են ճաղատության դեմ պայքարի իրենց բնական միջոցները։

Մազաթափության պատճառները բազմազան են՝ գենետիկա, տարիքային եւ հորմոնալ խանգարումներ, սթրես։ Իսկ այսօր արդյունավետ միջոցները քիչ են, եւ դրանք համընդհանուր չեն եւ բոլորին չէ, որ օգնում են։ Նույնիսկ թանկարժեք փոխպատվաստումը միշտ չէ, որ արդյունավետ է:

Գիտնականներն ու բժիշկները մեծ հույսեր են կապում PP405 մոլեկուլի հետ։ Նոր փորձի ժամանակ UCLA հետազոտողները հայտնաբերել են, որ մոլեկուլը կարող է թիրախավորել սպիտակուցը, որը ֆոլիկուլի ցողունային բջիջները քնած է պահում: Ճնշելով այս սպիտակուցը՝ PP405-ն ակտիվացնում է անհրաժեշտ բջիջները, եւ սկսվումէ  նոր մազերի աճը։

Առաջին լաբորատոր փորձարկումները սկսվել են մոտ 10 տարի առաջ, 2023թ. կազմակերպվել են կլինիկական փորձարկումներ մարդկանց վրա։ Կամավորները մեկ շաբաթ շարունակ միջոցը քսել են իրենց գլխամաշկին: Պարզվել է, որ PP405-ն ակտիվացնում է մազերի լիարժեք աճը, եւ ոչ միայն բարակ աղվազամինը, ինչպես արդեն գոյություն ունեցող բաղադրությունների մեծ մասում: Նորաստեղծ Pelage Pharmaceuticals ընկերությունը մտադիր է ընդլայնել տեխնոլոգիան։