Կանաչ տերևավոր բանջարեղենը, բրինձը, լոբին, կակաոն, ընկույզը և մուգ շոկոլադն օգնում են պահպանել մագնեզիումի օպտիմալ մակարդակը՝ հանքանյութ, որն ամրացնում է ոսկորները և իմունային համակարգը: Այս մասին WelnessPulse-ին ասել է Թենեսիի համալսարանի առողջապահության գիտական ​​կենտրոնի աշխատակից Մարսի Պիլատը։

Մասնագետը հիշեցրել է, որ մագնեզիումն օգնում է նյարդային բջիջների աշխատանքին, պահպանում է ոսկրերի նորմալ խտությունը և մեծացնում օրգանիզմի իմունային պաշտպանության պաշարը։ Մինչև 30 տարեկան տղամարդիկ և կանայք պետք է օրական օգտագործեն համապատասխանաբար 400 և 310 մգ այս հանքանյութից: Տարեցների համար նորմը բարձրանում է մինչև 420 և 320 մգ:

Դեղագետի խոսքով՝ սննդային հավելումներն օգնում են պահպանել մագնեզիումի օպտիմալ մակարդակն օրգանիզմում։ Այժմ տարածված է մագնեզիումի գլիկինատը, որը հեշտությամբ մարսվում է: Սակայն, հնարավոր է բնական ճանապարհով մեծացնել այս նյութի օգտագործումը՝ կարգավորելով ձեր սննդակարգը։

Փորձագետը նշել է, որ մագնեզիումի պարունակությամբ «առաջատար» են դդմի սերմերը։ Մեկ բուռը (28 գ) պարունակում է 168 մգ այս հանքանյութից: Մագնեզիումով հարուստ այլ մթերքներից են սպանախը (157 մգ եփած 180 գ-ի դիմաց), սպիտակ լոբին (110 մգ 175 գ բաժակի դիմաց), կարմիր լոբին (77 մգ եփած 172 գ-ի դիմաց) և շագանակագույն բրինձը (110 մգ մագնեզիում 195 գ-ում):

Բրազիլական ընկույզը և նուշը պարունակում են համապատասխանաբար 105 և 77 մգ մագնեզիում՝ 28 գ չափաբաժնի համար: Այս օգտակար հանքանյութն առկա է նաև կակաոյի փոշու մեջ (27 մգ մեկ ճաշի գդալ) և հայտնի անուշեղենի՝ մուգ շոկոլադի մեջ (65 մգ 28 գ-ի համար):