Գերմանական Bayer-ը հայտնել է, որ այս տարի երկու նոր դեղամիջոցներ կհայտնվեն շուկայում, որոնցից յուրաքանչյուրը տարեկան կվաճառի առնվազն 1 միլիարդ դոլար: Բարձր պարտքային բեռի պայմաններում ընկերությունը ձգտում է ամրապնդել իր դիրքերը դեղագործական շուկայում։
Հայտարարության մեջ արտադրողը նշել է, որ Beyonttra (acoramidis) դեղամիջոցը, որը նախատեսված է տրանսթիրետինային ամիլոիդ կարդիոմիոպաթիայի բուժման համար, վաճառքի կհանվի, գրում է Remedium-ը։
Բացի այդ, ընկերությունը նախատեսում է այս ամառվա վերջին թողարկել էլիզանետանտ կոչվող դեղամիջոցը, որն օգնում է վերացնել դաշտանադադարի ախտանիշները:
Ընկերությունը նշել է, որ երկու դեղամիջոցներն էլ կարող են դառնալ վաճառքի առաջատարներ՝ տարեկան առնվազն 1 միլիարդ դոլարի պոտենցիալ վաճառքով:






