Բեռլինի Շարիտե համալսարանի, Սունսիլ եւ Սունգկյունկվան համալսարանների հետազոտողների միջազգային թիմը պարզել է, որ դեպրեսիա եւ տագնապայնություն ունեցող միայնակ կորեացիների մոտ ինքնասպանության ռիսկն ավելանում է 558% տոկոսով: Առավել վտանգի տակ են 40-64 տարեկանները եւ տղամարդիկ:
Ինքնասպանությունը գլոբալ առողջապահական խնդիր է, որն ամեն տարի ավելի քան 700 000 մարդու կյանք է խլում: Հարավային Կորեան գրանցել է ինքնասպանությունների ամենաբարձր ցուցանիշը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների շարքում 2003-2023թթ.՝ 24,1 ինքնասպանություն 100 000 մարդու հաշվով։ Միայնակ ապրելը դարձել է առողջության սոցիալական որոշիչ գործոններից մեկը, որը հաճախ կապվում է սոցիալական մեկուսացման եւ հոգեկան հիվանդության հետ:
Մեկ մարդուց բաղկացած տնային տնտեսություններն այժմ կազմում են Կորեայի բոլոր տնային տնտեսությունների ավելի քան մեկ երրորդը, ինչն արտացոլում է ընտանիքի կառուցվածքի փոփոխությունը, բազմասերունդ ընտանիքների անկումը եւ ամուսնալուծությունների մակարդակի աճը: Թեեւ միայնակ ապրելը նույնը չէ, ինչ սոցիալական մեկուսացումը, այն հաճախ օգտագործվում է որպես սոցիալական մեկուսացման միջոց ժողովրդագրական հետազոտություններում, քանի որ դա կարող է մեծացնել դրա առաջացման հավանականությունը:
«Ինքնասպանության ռիսկը եւ մենակ ապրելը դեպրեսիայի կամ տագնապայնության հետ» ուսումնասիրությունում, որը հրապարակվել է JAMA Network Open-ում, հետազոտողներն ուսումնասիրել են կենսապայմանների եւ դեպրեսիայի կամ տագնապայնության միջեւ կապը ինքնասպանության ռիսկի հետ:
Տվյալները ներառել են 20 եւ ավելի բարձր տարիքի 3 764 279 կորեացի մեծահասակների, որոնք մասնակցել են Կորեայի առողջության ապահովագրության ազգային ծառայության ընդհանուր առողջապահական հետազոտության ծրագրին 2009թ.:
3 764 279 մասնակիցներից 112 460-ը (3,0 տոկոս) ունեցել է դեպրեսիա, 232 305-ը (6,2 տոկոս)՝ տագնապայնություն, իսկ 319 993-ը (8,5 տոկոս) ապրել է միայնակ: Ուսումնասիրության ընթացքում ինքնասպանություն է գործել 11 648 մարդ։ Միայնակ ապրելը դեպրեսիայի եւ տագնապայնության հետ կապված է ինքնասպանության ռիսկի 558 տոկոսով ավելացման հետ:
Դեպրեսիայի հետ մենակ ապրելը կապված էր 290 տոկոսով մեծ ռիսկի հետ:
Տագնապայնության հետ մենակ ապրելը կապված է 90 տոկոսով մեծ ռիսկի հետ: Նույնիսկ նրանք, ովքեր ապրել են մենակ առանց դեպրեսիայի կամ տագնապայնության, 44 տոկոսով ավելի բարձր ռիսկի էին ենթարկվում, քան այն մարդկանց պարագայում, ովքեր ապրում էին ուրիշների հետ եւ առանց հոգեկան առողջության խնդիրների:
Մարդկանց հետ, ովքեր ապրում էին ուրիշների հետ, բայց նրանց մոտ ախտորոշվել էր դեպրեսիա, ռիսկը 198 տոկոսով ավելացել էր: Տագնապայնություն ունեցող, բայց դեպրեսիա չունեցող մարդիկ, ովքեր ապրում էին ուրիշների հետ, 64 տոկոսով ավելացել է ռիսկը: Տղամարդիկ եւ 40-64 տարեկան բոլոր խմբերի մարդիկ եղել են ինքնասպանության ամենաբարձր ռիսկի ենթակա:
Դեպրեսիա ունեցող միայնակ մարդկանց շրջանում ինքնասպանության ռիսկն աճել է 332 տոկոսով տղամարդկանց մոտ եւ 502 տոկոսով 40-64 տարեկան մեծահասակների մոտ:
Միջին տարիքի մարդիկ եւ տղամարդիկ գտնվել են ամենամեծ վտանգի տակ, ինչը համահունչ է այս խմբերում ինքնասպանությունների եւ բոլոր պատճառներով մահացության վերաբերյալ նախկին տվյալներին:
Գիտնականները ենթադրում են, որ միայնակ կյանքը կարող է ուժեղացնել անհուսության եւ մեկուսացման զգացումը, որոնք ինքնասպանական վարքի հոգեբանական նախանշաններն են։






