Տոկիոյի համալսարանի գիտնականները Կեյգո Մորիտայի և Շինյա Կուրոդայի գլխավորությամբ բեկում են արել՝ հասկանալու, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում ծոմ պահելիս: Նրանք բացահայտել են, որ պարարտ մկների օրգանզիմում խանգարվել է նյութափոխանակության ժամանակավոր համակարգումը՝ հակառակ մոլեկուլային ցանցի կառուցվածքի պահպանմանը: Բացահայտումը հրապարակվել է Science Signaling գիտահանրամատչելի հանդեսում:

Նյութափոխանակությունը սնունդն էներգիայի վերածելու շարունակական գործընթաց է: Ծոմ պահելիս հատկապես կարևոր է լյարդի ներդաշնակ աշխատանքը, որը կարգավորում է, թե որ մոլեկուլները և երբ պետք է ակտիվացվեն՝ հավասարակշռությունը պահպանելու համար։ Հետազոտողները պարզել են, որ առողջ մկների օրգանզիմում «առանցքային» մոլեկուլները, մասնավորապես՝ ATP և AMP մոլեկուլներն, արագ արձագանքում են քաղցի զգացմանը: Սակայն պարարտր մկների շրջանում այս ռեակցիան նույնքան արագ չի ընթանում:

«Մենք տեսանք, որ առողջ մկների օրգանզիմում էներգիայի նյութափոխանակության մեջ առանցքային դեր կատարող մոլեկուլներն ավելի շուտ են ակտիվանում, քան մյուսները: Դա վկայում է հստակ ժամանակային կարգի մասին: Ճարպակալող կենդանիների օրգանզիմում այդ համակարգումն անհետանում է», - պարզաբանում է պրոֆեսոր Կուրոդան:

Թեև բուն մոլեկուլային ցանցի կառուցվածքը անփոփոխ մնաց, մոլեկուլների միջև ժամանակային կապերը խաթարվեցին։ Դա նշանակում է, որ ճարպակալումը նյութափոխանակությունը ավելի քիչ հարմարվող է դարձնում ծայրահեղ պայմաններին, մասնավորապես՝ սովին՝ հենց մոլեկուլների ռիթմի խախտման հաշվին, այլ ոչ թե դրանց կազմի փոփոխության պատճառով:

Հետազոտության մեջ օգտագործված եղանակը համատեղում է կառուցվածքի և ժամանակի վերլուծությունը մոլեկուլային ցանցերում և կարող է կիրառվել ավելի լայն համատեքստում, օրինակ՝ ուսումնասիրելով հիվանդության հետևանքները կամ ուտելու վարքագիծը: Ապագայում թիմը նախատեսում է ընդլայնել հետազոտությունը՝ ներառելով սննդի ընդունման և հիվանդության զարգացմանն առնչվող նյութափոխանակության գործընթացները: