Նյու Մեքսիկոյի համալսարանի ամերիկացի գիտնականները տագնապալի կապ են հայտնաբերել օրգանիզմում միկրո- եւ նանոպլաստիկի եւ սիրտ-անոթային հիվանդությունների միջեւ։ Պարզվել է, որ աթերոսկլերոտիկ բշտեր ունեցող պացիենտների մոտ պլաստիկե մասնիկների խտությունը պարանոցի անոթներում կարող է 51 անգամ ավելին լինել, քան առողջ մարդկանց մոտ։ Զեկույցը ներկայացվել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) կոնֆերանսում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ կաթված եւ միկրոկաթված տարածների մոտ միկրոպլաստիկի մակարդակը բշտերում հասել է 2 888 մկգ/գ-ի։ Ախտանշաններ չունեցող, բայց բշտեր ունեցող մարդկանց մոտ ցուցանիշը եղել է 895 մկգ/գ։ Առողջ զարկերակներում պլաստիկ գրեթե չի հայտնաբերվել (57 մկգ/գ։)
Թեեւ ուղիղ կապը պլաստիկի եւ սրտի նոպաների միջեւ առայժմ ապացուցված չէ, գիտնականները հայտնաբերել են իմունային բջիջների ակտիվության փոփոխություններ, հակաբորբոքային պրոցեսների նվազում անոթներում եւ աթերոսկլերոտիկ բշտերի կայունության խախտում։
Հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել միկրո- եւ նանոպլաստիկի երկարատեւ ազդեցությունը սիրտ-անոթային համակարգի վրա։






