Ուռուցքային հիվանդություններն ավելի լավ և ավելի հաջող բուժելու համար բժշկական հետազոտությունները կենտրոնացած են այսպես կոչված թերապևտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութերի մշակման վրա: Իմունոթերապիայի այս ձևը արդեն քաղցկեղ ունեցող մարդկանց պատվաստում է ներառում: Այն գործում է պաթոգենների դեմ պատվաստման պես և իմունային համակարգին սովորեցնում է ճանաչել ուռուցքային իբրև անտիգեններ հայտնի ուռուցքային բջիջները՝ որոշակի բնորոշ հատկանիշներով և ոչնչացնել դրանք:
Մոտեցումներից մեկը ներառում է քաղցկեղով հիվանդների բարձր մասնագիտացված իմունային բջիջների հեռացումը և նրանց օրգանիզմից դուրս ուռուցքային անտիգենների ներարկումը: Երբ այս դենդրիտային բջիջները նորից օրգանիզմ ներմուծվեն, նրանք կարող են հրահրել և կարգավորել հակագենային հատուկ իմունային պատասխանները: Մեկ այլ մոտեցմամբ՝ սպիտակուցի կամ պեպտիդների վրա հիմնված պատվաստանյութը միայն ուռուցքային հակագենային սպիտակուց կամ առնվազն դրա մասերն է պարունակում։ Այս սինթետիկ եղանակն ավելի արագ է, ավելի էժան և ավելի քիչ խրթին: Երկու եղանակների խնդիրն այն է, որ նրանց կողմից արտադրվող իմունային պատասխանը հաճախ բավականին թույլ է, և պատվաստումները պետք է հաճախակի կրկնվեն՝ իմունային բջիջները վերագործարկելու համար:
Հանովերի բժշկական դպրոցի (MHH) գաստրոէնտերոլոգիայի, լյարդաբանության, վարակիչ հիվանդությունների և էնդոկրինոլոգիայի բաժանմունքի դոցենտ Թոմաս Վիրտի և դոկտոր Դմիտրի Օստրոումովի գլխավորած հետազոտական խումբը նոր երկփուլ լիպոսոմային պեպտիդային պատվաստանյութ է մշակել:
Գիտական աշխատանքը հրապարակվել է Cellular & Molecular Immunology բժշկագիտական հանդեսում։
Այս թերապևտիկ իմունոթերապիայի միջոցով մաշկի տակ ընդամենը երկու ներարկումը բավական է որպեսզի ընդամենը 14 օրվա ընթացքում իմունային համակարգը արդյունավետորեն մոբիլիզացվի ուռուցքի դեմ:
«Հաջողության բանալին դենդրիտային բջիջներում է», -պատմում է դոկտոր Վիրտը: Այս բջիջները բնածին իմունային համակարգի մի մասն են և մշտապես սկանավորում են մեր օրգանիզմը վիրուսների, բակտերիաների և ուռուցքային բջիջների հայտնաբերման համար:
Եթե նրանք ճանաչում են կառույցները որպես օտար կամ տարբերվող մյուսներից, դրանք ամբողջությամբ կամ մասամբ կլանում են, այսպես ասած՝ ուտում են դրանք։ Որպես հակագեն ներկայացնող բջիջներ՝ նրանք կարողանում են բաժանել օտարածին բջջային բաղադրիչները փոքր մասերի, իսկ հետո դրանք ներկայացնել որպես պեպտիդներ իրենց բջիջների մակերեսին։ Այս մինի-սպիտակուցները ցույց են տալիս մեր ձեռք բերված իմունային համակարգի հատուկ T բջիջները, թե ինչպես ճանաչել օտարածին կառույցները, դրանով իսկ ակտիվացնելով նպատակային իմունային պատասխանը: Դրան հնարավորինս արագ և արդյունավետ հասնելու համար հետազոտողներն ընտրել են պատվաստումների երկու փուլային ժամանակացույց՝ հիմնական պատվաստում, որին հաջորդում է խթանիչ պատվաստում: Նման հետերոլոգ առաջնային պատվաստումների պատվաստանյութերում նույն անտիգեններն օրգանիզմ են ներմուծվում երկու անգամ՝ տարբեր բաղադրությամբ: Այդ դեպքում ուռուցքային բջիջների կողմից հատուկ արտադրված մեկ հակագենային պեպտիդը բավարար էր դենդրիտային բջիջներն անմիջականորենս օրգանզիմում ակտիվացնելու համար:
Սակայն, քանի որ պեպտիդն ինքնին բավականաչափ ուժեղ իմունային պատասխան չի առաջացնում, հետազոտողները պատվաստման երկու փուլերին էլ այսպես կոչված ագոնիստ են ավելացրել՝ օրգանզիմի իմունային բջիջներն ավելի ակտիվացնելու միտումով:






