Գիտնականներն առաջին անգամ օգտագործել են մարդու կենդանի ուղեղային հուսվածքը Ալցհեյմերի հիվանդության՝ տկարամտության առավել տարածված ձեւի վաղ փուլերի նմանակման համար, ինչը կարագացնի դեղերի որոնումը, գրել է The Guardian-ը։

Աշխարհում առաջին անգամ գիտնականների բրիտանական թիմը կենդանի պացիենտների առողջ ուղեղային հյուսվածքը հաջողությամբ ենթարկել է սպիտակուցի թունավոր ձեւի ազդեցությանը՝ կապված Ալցհեյմերի հիվանդության հետ, որը վերցվել է այդ հիվանդությունից մահացած պացիենտներից, որպեսզի ցույց տրվի, թե ինչպես է այն քայքայում ուղեղի բջիջների միջեւ կապերը իրական ժամանակի ռեժիմում։

Այս նորարարական քայլը հազվադեպ եւ տպավորիչ հնարավորություն է ընձեռել տեսնելու, թե ինչպես է դեմենցիան զարգանում մարդկային ուղեղի բջիջներում։ Փորձագետները հայտնել են, որ այդ հիվանդության ուսումնասիրման նոր միջոցը կարող է հեշտացնել նոր դեղերի թեստավորումը եւ բարձրացնել ազդող դեղեր գտնելու շանսերը։

Դեմենցիան լուրջ սպառնալիք է ներկայացնում առողջապահության եւ սոցիալական օգնության համակարգի համար ողջ աշխարհում։ Ըստ կանխատեսումների՝ մինչեւ 2050թ. դեմենցիայով տառապող մարդկանց թիվը կեռապատկվի եւ կհասնի մոտ 153 միլիոնի, ինչն ընդգծում է, թե ինչու են այդ հիվանդության ուսումնասիրման նոր միջոցի որոնումը եւ բուժման մեթոդների որոնման արագացումը առաջնահերթ խնդիր առողջապահության համար։

Հետազոտության ընթացքում գիտնականները եւ նեյրովիրաբույժներն Էդինբուրգից միավորել են ջանքերը, որպեսզի առաջին անգամ ցույց տան, թե ինպես է Ալցհեյմերի հիվանդության հետ կապված սպիտակուցի թունավոր ձեւը՝ բետա-ամիլոիդը, կպչում կենսականորեն կարեւոր հանգույցներին ուղեղի բջիջների միջեւ եւ քայքայում դրանք։

Գիտնականները պարզել են, որ ի տարբերություն սպիտակուցի սովորական ձեւի ազդեցության՝ ուղեղը չի փորձել վերականգնել վնասվածքները, որոնք առաջացել են բետա-ամիլոիդի թունավոր ձեւի պատճառով։ Բետա-ամիլոիդի բնական մակարդակի անգամ ոչ մեծ փոփոխությունները՝ մեծացումը կամ փոքրացումը, բավական էին, որպեսզի քայքայեն ուղեղի բջիջները։

Սա վկայում է այն մասին, որ ճիշտ գործելու համար ուղեղին անհրաժեշտ է սպիտակուցի ճիշտ կարգավորված մակարդակ։

Այս առաջընթացը թույլ կտա գիտնականներին մշակել դեղամիջոցներ, որոնք առավել մեծ հավանականությամբ կկանխեն սինապսների (միացություններ, որոնք ապահովում են ուղեղի բջիջների եւ նորմալ ուղեղի աշխատանքի համար կենսականորեն կարեւոր բջիջների միջեւ հաղորդակցությունների փոխանակումը) կորուստը։ Ալցհեյմերի հիվանդությունը ախտահարում է սինապսները, եւ դրանց կորուստը վկայում է հիշողության եւ մտավոր ունակությունների նվազման մասին։