Մերիլենդի համալսարանի ամերիկացի գիտնականները տագնապալի միտում են գրանցել. թռչնագրիպի H5N1 վտանգավոր շտամը սովորել է հաղթահարել տեսակների պատնեշները՝ օգտագործելով կատուներին որպես պոտենցիալ «կամուրջ» մարդկանց վարակելու համար: Հետազոտությունը հրապարակվել է Open Forum Infectious Diseases (OFID) գիտական ​​ամսագրում:

Վերջին 20 տարիների ընթացքում 18 երկրներում կատուների մոտ գրանցվել է վարակման 607 դեպք, այդ թվում՝ ընտանի կենդանիների եւ խոշոր կատուների։ Հատկապես մտահոգիչ է վարակված կենդանիների 90 տոկոսանոց մահացության մակարդակը, որի դեպքում վիրուսընառաջացնում է սուր էնցեֆալիտ, որը հաճախ սխալ ախտորոշվում է որպես կատաղություն:

Վիրուսի փոխանցման եղանակը առանձնապես վտանգավոր է։ Կատուները վարակվում են ոչ միայն հիվանդ թռչուններ ուտելով, այլ նաեւ վարակված կովերի, ինչպես նաեւ այլ կաթնասունների հում կաթի միջոցով։ Միեւնույն ժամանակ, համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս մահացության սարսափելի՝ 50 տոկոս մակարդակ. գրանցված 950 դեպքերի գրեթե կեսն ավարտվել է ընտանի կենդանու կորստով։

Գիտնականներին անհանգստացնում է վիրուսի մուտացիայի եւ օդակաթիլային տարածման հավանականությունը։ Կատուների պոպուլյացիաների համակարգված մոնիթորինգի բացակայությունը դժվարացնում է սպառնալիքի իրական մասշտաբների գնահատումը: Որպես հրատապ միջոցներ՝ հետազոտողները խորհուրդ են տալիս ամբողջությամբ հեռացնել հում կաթն ու միսը ընտանի կենդանիների սննդակարգից, կատուներին մեկուսացնել վարակի բռնկման վայրերում եւ ավելացնել հսկողությունը ֆերմաներում եւ ապաստարաններում: