Նորարարական հետազոտության համաձայն՝ երեխաները մեկ օրում զգալիորեն ավելի շատ կալորիաներ են ուտում ընդամենը հինգ րոպեանոց անառողջ սննդի գովազդից հետո, գրել է The Guardian-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդները, որոնք տեսել կամ լսել են հագեցած ճարպերով, շաքարով եւ աղով հարուստ մթերքների գովազդ, միջինը 130 կալորիա ավելի են սպառել, ինչը համարժեք է հացի երկու կտորին։

Հետազոտությանը մասնակցել է 7-15 տարեկան 240 երեխա Մերսիսայդի դպրոցներից։

Երկու առանձին  դեպքերում նրանց ցույց են տվել անառողջ սննդի հինգ րոպեանոց գովազդ, իսկ հետո ոչ մթերային ապրանքների գովազդ։ Այնուհետեւ նրանց առաջարկել են ուտել խաղող կամ շոկոլադի սալիկներ, իսկ ավելի ուշ՝ լանչ աղի, քաղր եւ օգտակար տարբեր կերակուրներով։ Հեղինակները հաշվել են, որ գովազդը դիտելուց հետո երեխաները սպառել են 58 կալորիայով ավելի՝ որպես նախուտեստ եւ 7 կալորիայով ավելի ճաշին, քան ոչ պարենային ապրանքների գովազդը դիտելուց հետո։

Հետազոտությունը, որը պետք է ներկայացվեր Ճարպակալման դեմ պայքարի եվրոպական կոնգրեսում (Մալագա Իսպանիա), նույնպես ցույց է տվել, որ կալորիաների օգտագործման վրա ազդեցությունը միանման էֆեկտ ունի՝ անկախ այն բանից, թե արդյոք գովազդը կոնկրետ մթերքներին էր վերաբերում, թե արագ սննդի ընդհանուր ապրանքանիշներին։ Եվ դրա վրա չի ազդում գովազդի տեսակը՝ լինի դա ձայնով տեսանյութ, գրառումներ սոցցանցերում, փոդքաստների գովազդ, թե գովազդային վահանակներ։