Օկլահոմայի նահանգի համալսարանի եւ այլ գիտական ինստիտուտների ամերիկացի գիտնականները պարզել են, որ սեմագլուտիդով նիհարելու հանրաճանաչ դեղամիջոցները (Ozempic, Vegovi եւ այլն) ոչ միայն նվազեցնում են ախորժակը, այլեւ փոխում են համերի ընկալումը: Դրա պատճառով շատ պացիենտներ սկսում են զզվանք զգալ ծանոթ սննդի նկատմամբ: Հետազոտությունը հրապարակվել է Food Quality and Preference (FQP) գիտական ամսագրում:
Այդ դեղամիջոցները (GLP-1 ագոնիստներ), որոնք ի սկզբանե մշակվել են դիաբետի բուժման համար, ազդում են ուղեղի կշտանալու կենտրոնների եւ պարգեւատրման համակարգի վրա:
Այդ ղեղերն օգտագործողների վկայությունների համաձայն՝ դրանք ընդունելուց հետո միսը սկսել է «գոմի համ» առաջացնել, կծու սնունդը դարձել է չափազանց սուր, իսկ գինին ստացել է տհաճ «խոտի» համ։
Նոր հետազոտությունում գիտնականները պարզել են, որ սեմագլուտիդ օգտագործող մարդիկ ավելի քիչ են ուտում վերամշակված մթերքներ, կարմիր միս եւ քաղցր ըմպելիքներ՝ նախընտրելով մրգեր, բանջարեղեն եւ ջուր: Նրանց օրական սննդակարգը միջինը կրճատվում է 700 կիլոկալորիայով։ Սակայն տվյալները հիմնված են ինքնուրույն հաղորդումների վրա, ինչը միշտ չէ, որ ճշգրիտ է:
Գիտնականները համի ռեցեպտորների մեջ հայտնաբերել են GLP-1-ի հանդեպ զգայուն բջիջներ, որոնք կարող են բացատրել փոփոխությունները: Ընդ որում, դեղ արտադրողները դեռ չեն մեկնաբանել այդ ազդեցությունները՝ հղում կատարելով կողմնակի ազդեցությունների պաշտոնական ցուցակներին։
Հետազոտողները շարունակում են ուսումնասիրել այն մեխանիզմները, որոնցով GLP-1-ն ազդում է համի վրա՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես են այդ դեղամիջոցները փոխում ոչ միայն մարմինը, այլեւ գաստրոնոմիական սովորությունները:






