Նոր հետազոտության համաձայն՝ էլեկտրաէներգիայի անջատումները զգալիորեն մեծացնում են փոքր երեխաների մոտ ածխաթթու գազից թունավորման վտանգը՝ բենզինի գեներատորների ոչ պատշաճ օգտագործման պատճառով:

5 տարեկանից փոքր երեխաները ենթարկվում են ածխաթթու գազով թունավորման ավելի քան 50 տոկոսով մեծ ռիսկի էլեկտրաէներգիայի ոչ ծավալուն անջատումների ժամանակ, որոնք ազդում են բնակչության առնվազն 1 տոկոսի վրա, հայտնել են գիտնականները Pediatrics ամսագրում: Հետազոտողները պարզել են, որ էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումները, որոնք ազդում են տների առնվազն 20 տոկոսի վրա, մեծացնում են երեխաների մոտ ածխաթթու գազով թունավորման վտանգը ավելի քան 150 տոկոսով։

Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականները հետեւել են 2017-2020թթ. Նյու Յորքի նահանգում էլեկտրաէներգիայի խափանումներին եւ համեմատել դրանք մինչեւ 18 տարեկան երեխաների շտապօգնություն այցելությունների հետ: Այս ժամանակահատվածում երեխաների մոտ գրանցվել է շմոլ գազից թունավորման 917 դեպք, առավել հաճախ՝ մինչեւ 5 տարեկան երեխաների մոտ:

Ածխաթթու գազը անգույն, անհոտ գազ է, որն առաջանում է այրման արդյունքում։ Ծանր դեպքերում դա կարող է մահացու լինել, իսկ գլխացավն ու սրտխառնոցը թունավորման վաղ նշաններ են, նշել են հետազոտողները: Երեխաներն ավելի խոցելի են ածխաթթու գազի նկատմամբ, քանի որ նրանք ավելի արագ են շնչում եւ ունեն նյութափոխանակության ավելի բարձր արագություն, քան մեծահասակները:

Արդյունքները ցույց են տալիս, որ հոսանքազրկման ժամանակ երեխաների մոտ կտրուկ աճել է շմոլ գազից թունավորումը։ Հետազոտողները նշել են, որ առանց հոսանքի ընդամենը չորս ժամն ավելացնում է երեխայի մոտ ածխաթթու գազով թունավորման վտանգը: Գեներատորներից ածխածնի երկօքսիդի մահացու թունավորման դեպքերը 2000-2018թթ. աճել են մոտ հինգ անգամ, նշվել է հետազոտողների տեղեկատվական հոդվածում: