Խոշորածավալ հետազոտության արդյունքում պարզվել է, որ մինչև 30 տարեկանը լրանալը ճարպակալումն ավելի քան 75%-ով մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը, գրում է The Guardian-ը։

Չնայած տարիքի հետ ավելորդ քաշն ավելի տարածված է դառնում, շվեդական մի հետազոտություն ցույց է տվել, որ վաղ չափահասության շրջանում ավելորդ քաշի ավելացումը ավելի ուշ քաշ ավելացրածների համեմատ խիստ անհամաչափ ազդեցություն է թողնում մահացության վտանգի վրա։

Շվեդիայի Մալմե քաղաքի Լունդ համալսարանի հետազոտողների գլխավորությամբ գիտնականները հետևել են 17-60 տարեկան 620 հազար չափահասների և պարզել, որ 30 տարեկանից առաջ ճարպակալման հակված կանայք 84%-ով, իսկ տղամարդիկ՝ 79%-ով ավելի շատ են ենթակա վաղաժամ մահանալու վտանգին, քան նրանք, ովքեր երիտասարդության տարիներին չեն քաշ հավաքել։

Սովորաբար բուժառուների քաշը մինչև 60-ը լրանալը տարեկան մոտ կես կիլոգրամով էր ավելացել, սակայն 30 տարեկանից փոքրերի շրջանում յուրաքանչյուր լրացուցիչ կես կիլոգրամ քաշ հավաքելով, տղամարդիկ 24%-ով, իսկ կանայք՝ կանայք՝ 22%-ով մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը։ Մալագայում ճարպակալման հարցերով Եվրոպական կոնգրեսում ներկայացված հետազոտությանը տղամարդիկ մասնակցել են միջինը 23 տարի, իսկ կանայք՝ 12 տարի։

Հետազոտողները հաշվարկել են, որ 30 տարեկանից առաջ քաշի ավելացումը էապես մեծացնում է մի շարք հիվանդություններից, դրանց թվում՝ սրտի հիվանդություններից և 2-րդ տիպի շաքարախտից վաղաժամ մահվան ռիսկը։ Կանանց շրջանում քաշի ավելացումը մեծացնում է քաղցկեղից վաղաժամ մահվան վտանգը ցանկացած տարիքում։