Նախաճաշի փաթիլները երեխաների և նրանց մտերիմների սիրելի ուտեստն են, բայց, հավանաբար, դա օրը սկսելու ամենաառողջ միջոցը չէ։ Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում, ցույց է տվել, որ պատրաստի օգտագործման փաթիլները պարունակում են ճարպի, նատրիումի և շաքարի աճող քանակություն։

Գիտնականները վերլուծել են 2010-2023 թվականներին ԱՄՆ-ում թողարկված մանկական փաթիլների 1200 տեսակ։ Ստացված արդյունքների համաձայն, այս ժամանակահատվածում մեկ չափաբաժնում ճարպի ընդհանուր քանակն ավելացել է մոտավորապես 34%-ով։ Նատրիումի պարունակությունն աճել է 32%-ով, իսկ շաքարի պարունակությունը՝ գրեթե 11%-ով։

Ըստ հետազոտողների, մեկ չափաբաժնում շաքարի քանակը հաճախ գերազանցել է Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի կողմից երեխաների համար առաջարկվող օրական նորմայի 45%-ը։

Մյուս կողմից, օգտակար բաղադրիչների, ինչպիսիք են սպիտակուցը և բջջանյութը, պարունակությունը զգալիորեն նվազել է 2023 թվականին։

Հեղինակների կարծիքով, այս տվյալները վկայում են այն մասին, որ արտադրողները համը գերադասում են  սննդային որակից, ինչը «նպաստում է երեխաների ճարպալալմանը և սրտանոթային առողջության համար երկարաժամկետ ռիսկերի զարգացմանը»։