Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտնի ապրանքանիշերի տամպոններում գլիֆոսատի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Գիտնականների կարծիքով, այս թունաքիմիկատները հիգիենայի միջոցների մեջ են մտնում գյուղատնտեսական քիմիական նյութերի օգնությամբ աճեցված բամբակի միջոցով: Նման տամպոնների օգտագործումը կարող է հանգեցնել վտանգավոր նյութերի՝ անմիջական արյան մեջ հայտնվելուն՝ շրջանցելով լյարդը և մարմնի այլ ֆիլտրերը: Արդյունքում, կաճի քաղցկեղի, Պարկինսոնի հիվանդության և հորմոնալ խանգարումների զարգացման ռիսկը:

Ակտիվիստներն արդեն պահանջել են խստացնել հիգիենայի միջոցների արտադրության կանոնները, ինչպես նաև ապահովել արտադրանքի կազմի թափանցիկությունը: Մասնագետները նշել են, որ կանանց խորհուրդ է տրվում ուշադիր մոտենալ տամպոնների ընտրությանը:

Անցյալ տարվա հունիսին Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ մի քանի հայտնի ապրանքանիշերի կանանց համար նախատեսված հիգիենիկ տամպոնները պարունակում են ծանր թունավոր մետաղներ, ինչպիսիք են կադմիումը, կապարը և մկնդեղը: Սակայն, անհասկանալի է մնացել, թե արդյոք այս ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված մետաղները նպաստում են որևէ բացասական առողջական հետևանքների: