Կանադայի եւ Ավստրալիայի գիտնականների միջազգային խումբն ապացուցել է, որ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը քաղցկեղով հիվանդների մոտ մահվան ռիսկը նվազեցնում է 37 տոկոսով եւ կրկնության հավանականությունը՝ 28 տոկոսով։ Հայտնագործության մասին տեղեկատվությունը հրապարակվել է New England Journal of Medicine (NEJM) գիտական ամսագրում եւ ներկայացվել է Չիկագոյում կայացած Ամերիկյան կլինիկական ուռուցքաբանության ընկերության (ASCO) համաժողովում։
Տասը տարվա ուսումնասիրության ընթացքում, որին մասնակցել է հաստ աղիի քաղցկեղով 889 պացիենտ, մասնագետները հաստատել են կառուցակցված մարզումների արդյունավետությունը։ Մարզիչների հետ մարզված պացիենտները (շաբաթական 3-4 անգամ 45-60 րոպե) ցույց են տվել զգալիորեն ավելի լավ արդյունքներ՝ նրանց համեմատ, ովքեր ստացել էին միայն սովորական հրահանգներ։
«Ապացուցված է, որ ֆիզիկական վարժություններն ավելի արդյունավետ են, քան շատ թանկարժեք դեղամիջոցներ, ընդ որում՝ առանց կողմնակի ազդեցությունների»,- ասել է ASCO-ի գլխավոր բժիշկ, դոկտոր Ջուլի Գրելոուն։
Ֆիզիկական վարժությունների գործողության մեխանիզմը համալիր է. այն ամրապնդում է իմունային համակարգը, նվազեցնում բորբոքումները, պահպանում առողջ քաշը եւ բարելավում հոգեբանական բարեկեցությունը։
Թեեւ ուսումնասիրությունն անցկացվել է աղիների քաղցկեղով հիվանդների վրա, մասնագետները կարծում են, որ դրա արդյունքները վերաբերում են նաեւ այլ տեսակի ուռուցքներին։
Հյատնագործությունը փոխում է պարադիգմը ուռուցքաբանությունում՝ առաջարկելով կանխատեսումների բարելավման պարզ, հասանելի եւ արդյունավետ միջոց միլիոնավոր պացիենտների համար ողջ աշխարհում։






