Դեյվիսի համալսարանի ամերիկացի գիտնականները միկրոպլաստիկ մասնիկների սպառման և լուրջ առողջական խնդիրների միջև կապ են հայտնաբերել։ Պարզվում է, որ սննդի և ըմպելիքների մեջ պարունակող նանոպլաստիկները կարող են նյութափոխանակության խանգարումներ առաջացնել և վնասել լյարդը։ Հետազոտությունը ներկայացվել է Օռլանդոյում անցկացված Ամերիկյան սննդի ընկերության (ANS) համաժողովում։

Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ պոլիստիրոլային նանոմասնիկների կանոնավոր օգտագործումը մարդկային նորմայի հետ համեմատելի քանակությամբ համակարգային խանգարումների է հանգեցնում։ Փորձարկվող կենդանիների օրգանիզմում զարգացել է գլյուկոզի անտանելիություն, որը շաքարախտի հիմնական նախորդող գործոն է, ինչպես նաև լյարդի թունավոր վնասվածքի նշաններ են ցույց տրել։

Առանձնապես մտահոգիչ է գործողության մեխանիզմը։ Նանոպլաստիկները ոչ միայն կուտակվում են հյուսվածքներում, այլև մեծացնում են աղիքային պատնեշի թափանցելիությունը, տոքսիններին հնարավորություն տալով ազատորեն ներթափանցել արյան մեջ։ Հայտնագործությունը բացատրում է, թե ինչու պլաստիկ մասնիկների նույնիսկ փոքր չափաբաժինները կարող են լուրջ համակարգային խախտումների հանգեցնել։

Գիտնականներն ընդգծում են, որ ժամանակակից մաքրման եղանակներն արդյունավետ չեն նանոչափսերի պլաստիկ մասնիկների դեմ, ինչը խնդիրը հատկապես հրատապ է դարձնում։

Հետագա հետազոտությունները կկենտրոնանան օրգանիզմում միկրոպլաստիկի կուտակման երկարաժամկետ հետևանքների և պաշտպանիչ եղանակների մշակման վրա։ Հատուկ ուշադրություն կդարձվի պարբերաբար պլաստիկե փաթեթավորմամբ ապրանքներ օգտագործող մարդկանց օրգանիզմում խրոնիկական նյութափոխանակության հիվանդությունների զարգացման վտանգներին։