Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները մշակել են նոր գենային թերապիա, որը կարող է պաշտպանել ուղեղը վնասվածքներից և պահպանել կոգնիտիվ գործառույթները Ալցհեյմերի հիվանդության դեպքում։ Աշխատանքը հրապարակվել է Signal Transduction and Targeted Therapy (STTT) ամսագրում։ Ի տարբերություն բուժման գոյություն ունեցող մեթոդների, որոնք ուղղված են ուղեղում վնասակար սպիտակուցային կուտակումների հեռացմանը, նոր թերապիան անմիջականորեն ազդում է ուղեղի բջիջների վարքի վրա՝ պոտենցիալ կերպով վերացնելով հիվանդության արմատական պատճառները։

Մկների վրա կատարված փորձերի ընթացքում ախտանշանների ի հայտ գալու փուլում թերապիայի ներմուծումը թույլ է տվել պահպանել հիպոկամպից կախված հիշողությունը՝ ուղեղի այն հատվածը, որը սովորաբար տուժում է Ալցհեյմերի հիվանդության դեպքում։ Ավելին, բուժում ստացած մկների մոտ նկատվել է առողջ կենդանիների հետ համեմատելի գեների էքսպրեսիայի պատկեր, ինչը կարող է վկայել բջջային նորմալ վարքի վերականգնման մասին։

Աշխատանքի հեղինակները նշում են, որ անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ նախքան մարդկանց վրա կլինիկական փորձարկումներ սկսելը։ Սակայն արդեն հիմա մոտեցումը դիտարկվում է որպես նեյրոդեգեներատիվ գործընթացները դանդաղեցնելու կամ նույնիսկ հետ շրջելու հեռանկարային քայլ։