Վրաստանում արգելք է մտցվում մասնավոր ընկերությունների համար հոգեմետ դեղերի ներմուծման վրա, ըստ Новости Грузия-ի՝ հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Ըտս նրա՝ նպատակը «թմրանյութերի չարաշահումը» կանխելն է։
«Հատուկ վերահսկողության ենթակա դեղերի ներմուծումը կլինի միայն պետության իրավասությունը։ Բացի դրանից, խիստ վերահսկողություն կսահմանվի դեղերի նշանակման և տրամադրման պրակտիկայի նկատմամբ։ Մենք մշտապես ուշի-ուշով կհետևենք հոգեմետ դեղերի օգտագործման վիճակագրությանը», -նշել է Կոբախիձեն։
Վարչապետը պարզաբանել է, որ նոր կանոնը չի նշանակում դեղատոմսեր գրելու կամ մասնավոր դեղատների կողմից հոգեմետ դեղեր վաճառելու բժիշկների արգելք։ Սակայն այդ ամենը կկատարվի շատ խիստ վերահսկողությամբ։






