Հետազոտությունը պարզել է, որ ճարպակալման ընդհանուր տարածվածությունը 2011 թվականի հունվարից մինչև 2023 թվականի օգոստոսն աճել է բոլոր խմբերում: Աճն առավել նկատելի էր սևամորթ երիտասարդների շրջանում:

Արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine բժշկագիտական  հանդեսում։

Գիտնականները Ազգային առողջության և սննդի (NHANES) հետազոտության խաչաձև ուսումանսիրության շրջանակում հետազոտել են 2011 թվականից մինչև 2023 թվականի օգոստոսի տվյալները։

Հետազոտությանը մասնակցել են 17 հազար 507 երեխա (2-11 տարեկան) և դեռահասներ (12-19 տարեկան): Հետազոտողները հաշվարկել են ճարպակալման և ծանր ճարպակալման չճշգրտված տարածվածությունը ընդհանուր առմամբ, ինչպես նաև ըստ տարիքի և ռասայի/էթնիկ պատկանելության։ Նրանք նաև գնահատել են ՔՈՎՒԴ-19 համավարակի ընթացքում (2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի օգոստոս) տեղի ունեցած փոփոխությունները համավարակից առաջ ընկած ժամանակահատվածի (2011 թվականի հունվարից մինչև 2020 թվականի մարտ) համեմատությամբ։

Հետազոտողները պարզել են, որ ճարպակալման ընդհանուր տարածվածությունը 2011 թվականի հունվարի 20՚3%-ից մինչև 2020 թվականի մարտը աճել է մինչև 22՚0% 2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի օգոստոսը։ Հետազոտության ժամանակահատվածի ավարտին (2021 թվականի օգոստոս-2023 թվականի օգոստոս) ճարպակալման տարածվածությունն ամենաբարձրն էր սևամորթների (22,4%-ից մինչև 35,8%), մեքսիկա-ամերիկացիների (26,4%-ից մինչև 28,1%) և այլ լատինոամերիկացի երիտասարդների (24,0%-ից մինչև 25,9%) շրջանում։ Ներկայում սևամորթ երիտասարդների երեքից ավելի քան մեկը, լատինոամերիկացի երիտասարդների չորսից ավելի քան մեկը, սպիտակամորթ երիտասարդների գրեթե հինգից մեկը և ասիացի երիտասարդների 10-ից մեկը համապատասխանում են ճարպակալման չափանիշներին։