Պարկինսոնի հիվանդության բուժման մեծ մասը միայն դանդաղեցնում է հիվանդության զարգացումը։ Հետևաբար, ժամանակի ընթացքում վատթարացող նյարդաբանական հիվանդության դեպքում վաղ միջամտությունը կարևոր է բուժումը օպտիմալացնելու համար, սակայն դա վաղ ախտորոշում է պահանջում: Գոյություն ունեցող մեթոդները, մասնավորապես՝ կլինիկական գնահատման սանդղակները և նեյրոնային պատկերումը, կարող են անարդյունավետ և թանկ լինել։ Ամերիկյան քիմիական ընկերության հետազոտողները հայտնում են մի համակարգի մասին, որը հնարավորություն է տալիս ականջածծումբի հոտով մատչելի կերպով ախտորոշել Պարկինսոնի հիվանդությունը։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մաշկից արտազատվող ճարպային նյութի՝ սեբումի կազմի փոփոխությունները կարող են օգնել Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց նույնականացնել: Մասնավորապես, Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց մաշկից արտազատվող ճարպը կարող է ունենալ բնորոշ հոտ, քանի որ ճարպից արտազատվող ցնդող օրգանական միացությունները փոխվում են հիվանդության զարգացմանը զուգընթաց, ինչը ներառում է նեյրոդեգեներացիա, համակարգային բորբոքում և օքսիդատիվ սթրես, գրում է «Научная Россия»-ն։

Սակայն, երբ սեբումը ենթարկվում է շրջակա միջավայրի գործոնների, մասնավորապես՝ օդի աղտոտվածությունը և խոնավությունը, դրա կազմը կարող է փոխվել, ինչը այն անհուսալի փորձարկման նյութ է դարձնում։ Բայց ականջի անցքի ներսում գտնվող մաշկը պաշտպանված է արտաքին ազդեցություններից։ Այսպիսով, գիտնականները որոշել են իրենց ջանքերը կենտրոնացնել ականջածծումբը հայտնաբերելու վրա, որը հիմնականում ճարպ է և հեշտ է ենթարկվում վերլուծության:

Պարկինսոնի հիվանդությանն առնչվող պոտենցիալ ցնդող օրգանական միացությունները (volatile organic compounds) բացահայտելու համար հետազոտողները 209 մարդու լսողական արտաքին անցուղուց քսուք են վերցրել (որոնցից 108-ի մոտ ախտորոշվել էր Պարկինսոնի հիվանդություն): Նրանք վերլուծել են հավաքված սեկրեցիաները՝ օգտագործելով գազային քրոմատոգրաֆիա և զանգվածային սպեկտրոմետրիա։ Պարկինսոնի հիվանդությունից տառապող մարդկանց ականջծծումբում հայտնաբերված չորս ցնդող օրգանական միացությունները զգալիորեն տարբերվում էին հիվանդությունից զերծ մարդկանց ականջծծումբում հայտնաբերվածներից։ Հետազոտողները եզրակացրել են, որ այդ միացությունները, ներառյալ՝ էթիլբենզոլը, 4-էթիլտոլուոլը, պենտանալը և 2-պենտադեցիլ-1,3-դիօքսոլանը, Պարկինսոնի հիվանդության պոտենցիալ բիոմարկերներ են։

Այնուհետև հետազոտողները մարզեցին արհեստական ​​հոտառական բանականության (AIO) համակարգ՝ հիմնված ականջածծումբում առկա ցնդող օրգանական միացությունների տվյալների վրա: Արդյունքում ստացված AIO-ի վրա հիմնված սքրինինգային մոդելը 94% ճշգրտությամբ դասակարգել է Պարկինսոնի հիվանդություն ունեցող և դրանից զերծ մարդկանց ականջածծումբի նմուշները: Հետազոտողների կարծիքով, AIO համակարգը կարող է օգտագործվել որպես հիվանդության վաղ հայտնաբերման առաջնային սքրինինգային գործիք, ինչը կարող է նպաստել ժամանակին բժշկական միջամտությանը և բարելավել բուժառուների ապաքինումը։

«Այս եղանակը Չինաստանում անցկացվող փոքր գիտափորձ է, - ասում է Դոնգը։ -Հաջորդ քայլը հիվանդության տարբեր փուլերում և տարբեր էթնիկ խմբերի շրջանում հետագա ուսումնասիրություններ անցկացնելն է՝ որոշելու համար՝ արդյոք այս եղանակն ունի՞ ավելի մեծ գործնական արժեք»։