Wake Forest University School of Medicine հետազոտողների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ քթի միջոցով ներարկվող ինսուլինն անվտանգ և արդյունավետ կերպով հասնում է տարեցների ուղեղի հիշողությանն առնչվող կարևոր հատվածներին։
Արդյունքները հրապարակվել են Alzheimer’s & Dementia: Translational Research & Clinical Interventions.բժշկագիտական հանդեսում։
Հետազոտության շրջանակում 16 մարդ, որոնց միջին տարիքը 72 տարեկան էր (7-ը՝ նորմալ ճանաչողական կարգավիճակով, 9-ը՝ թեթև ճանաչողական կարողությունների խանգարումով (MCI), ստացել են ինսուլին ռադիոակտիվ մարկերով([68Ga]Ga-NOTA-insulin) օգտագործելով մասնագիտացված «վեց շնչառությամբ» ինհալյատոր սարք։ 40 րոպե անց կատարվել է պոզիտրոնային էմիսիոնային շերտագրություն (ՊԷՇ), ինչպես նաև ամբողջ մարմնի սկանավորում։
Հիմնական արդյունքները բացահայտել են հետևյալը.
Ինսուլինը ներթափանցել է ուղեղի 11 հիմնական հատվածներ, դրանց թվում՝ հիպոկամպ, հոտառական կեղև, նշագեղձ և քունքային բլթեր։
MCI ունեցող մասնակիցների շրջանում դեղամիջոցի յուրացման սկիզբն ավելի արագ էր, բայց նաև դեղամիջոցի ավելի արագ դուրսբերումը, քան նորմալ հիշողությամբ մարդկանց շրջանում։
Կանանց շրջանում ինսուլինի յուրացումն ավելի բարձր էր լավ անոթային առողջության դեպքում և ավելի ցածր՝ Ալցհայմերի հիվանդությանն առնչվող pTau217 բիոմարկերի բարձր մակարդակի դեպքում։
Կողմնակի ազդեցությունները նվազագույն էին հասել. երկու մասնակից թեթև գլխացավեր ունեին, որոնք 24 ժամվա ընթացքում անցան:
Սա առաջին ուղղակի տեսողական հաստատումն է, որ ներքթային ինսուլինը հասնում է ուղեղի թիրախային շրջաններին՝ կարևոր քայլ Ալցհայմերի հիվանդության բուժման նոր անվտանգ մոտեցումների մշակման գործում։ Արդյունքները հատկապես կարևոր են պարզաբանելու համար, թե ինչու են որոշ բուժառուներ արձագանքում բուժմանը, իսկ մյուսները՝ ոչ։






